Էրդողանը հնարավոր է համարել Ս-500 համալիրների գնումը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հնարավոր է համարել, որ Ռուսաստանի հետ Ս-500 հրթիռային համալիրների գնման գործարք կկնքի, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ընդ որում՝ թուրք առաջնորդը նշել է, որ Ս-400-ի գործարքն ավարտված է, ու չի կարող հետքայլ լինել:
«Ամեն ինչ քննարկվել է, համաձայնեցվել՝ վարկային պայմաններից մինչեւ համատեղ արտադրություն, ստորագրությունները դրված են, չի կարող լինել հետքայլ: Դա անբարոյական կլինի… Հուսով եմ, որ հուլիսին կստանանք Ս-400-ի առաջին խմնաքանակը»,- 24 TV-ի եթերում ասել է Էրդողանը:
ԱՄՆ Պետքարտուղարությունը նախօրեին կրկին հայտարարել էր, որ Թուքիայի կողմից Ս-400-ի գնումը կարող է հանգեցնել նրան առաջավոր տեխնոլոգիաների տրամադրման մերժման, ամերիկյան 5-րդ սերնդի F-35 կործանիչների ստեղծման ծրագրին նրա մասնակցության կասեցման եւ պատժամիջոցների:
Էրդողանը նշել է, որ ԱՄՆ-ից Patriot ԶՀՀ-ի գնումը Թուրքիան քննարկել է դեռեւս Բարաք Օբամայի հետ:
«Հարգարժան Թրամփի հետ եւս քննարկել ենք: Մենք նրանց ասել ենք՝ եթե կարող եք տալ, տվեք: Համատեղ արտադրությունը, տեխնոլոգիաների փոխանցումը անխախտելի պայմաններ են: Այլապես ստացվում է. «Մենք քեզ տալիս ենք, բայց բանալին մեզ մոտ կլինի»: Ներողություն եմ խնդրում, բայց այդպես չի լինում»,- հավելել է Էրդողանը:
2017 թվականին Թուրքիային ռուսական Ս-400 ԶՀՀ-ի մատակարարման պայմանագրի կնքումը դարձել էր Անկարայի եւ Վաշինգտոնի միջեւ դիվանագիտական բանավեճերի պատճառ, որն իր թուրք դաշնակիցներից պահանջում է ռուսական համալիրներից հրաժարվել ամերիկյան Patriot ԶՀՀ-ի օգտին:


















































Թուրքիա–Հունաստան սահմանին զինված բախում է տեղի ունեցել
Թուրքիայի ընդդիմադիր կուսակցապետի նկատմամբ հետաքննություն է սկսվել
Թուրքիայում 5․8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել․ կա 1 զnh և 69 տուժած
Զբոսաշրջիկները չեղարկում են դեպի Թուրքիա տուրերը՝ հնարավոր երկրաշարժերի պատճառով
Անկարան ուշադիր հետևում է Ուկրաինայի բանակցություններին
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Պուտինը պատասխանել է Մելանյա Թրամփի նամակին
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...