«Եթե Իվանիշվիլին իշխանության մնա մինչև 2020թ.-ը, Վրաստանը թոշակառուների ու չինովնիկների երկրի կվերածվի». Սաակաշվիլի
Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին մարտի 3-ին Հռոմում օտար երկրներում ապաստանած իր հայրենակիցների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ եթե Վրաստանում «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին իշխանության մնա մինչև 2020թ.-ը, ապա «մենք կունենանք առավելագույնը 2,5 միլիոնանոց երկիր՝ բնակեցված թոշակառուներով ու չինովնիկներով և, գումարած դրան, տարբեր երկրների աղքատ շրջաններից բերված աշխատուժ, որին Վրաստանի հետ ոչինչ չի կապում»:
Սաակաշվիլիի խոսքով՝ իր նախագահության օրոք Վրաստան վերադարձածներն ավելի շատ են եղել, քան երկրից գնացածները, իսկ 2012թ.-ից հետո Վրաստանը լքել է մեկ միլիոն մարդ:
Ինչպես նշում է apsny.ge կայքը, նա հավելել է, որ այսօր Վրաստանը հիմնվում է երկու բանի վրա. առաջինը զբոսաշրջությունն է, որը ստեղծվել է հենց իր նախագահության օրոք, երկրորդը՝ օտար երկրներում գտնվող վրացիները և նրանց կողմից իրենց ընտանիքների անդամներին փոխանցված գումարները:
Հիշեցնենք, որ երեկ Սաակաշվիլին արդեն երկրորդ հանդիպումն է ունեցել արտերկրի իր հայրենակիցների հետ: Հանդիպման գլխավոր թեման եղել է Վրաստանում տնտեսական խնդիրների հաղթահարումը: Հանդիպմանը մասնակցելու համար Հռոմ են ժամանել Սաակաշվիլիի աջակիցները, Եվրոպայում, ԱՄՆ-ում վրացական համայնքի ներկայացուցիչները:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
ՀՀ Կառավարության կազմը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ