Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահները ընդունել են առաջիկայում հանդիպելու առաջարկը. ԵԱՀԿ ՄԽ
Փետրվարի 20-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ստեֆան Վիսկոնտին եւ Էնդրյու Շոֆերը Երեւանում հանդիպել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, իսկ փետրվարի 21-ին Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ՝ առաջիկայում երկու ղեկավարների հանդիպման նախապատրաստական հարցերը, ինչպես նաեւ քննարկման հնարավոր թեմաները քննարկելու համար:
Համանախագահները նաեւ քննարկումներ են անցկացրել Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հետ, նրանց է միացել նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:
Տարածաշրջանում հանդիպումների ժամանակ երկրների առաջնորդները համանախագահներին տեղեկացրել են այս տարվա հունվարին Դավոսում կայացած Համաշխարհային տնտեսական համաժողովի կուլուարներում իրենց զրույցի մասին: Ղեկավարները եւ համանախագահները քննարկել են իրավիճակը տեղում եւ հետագա քայլերի վերաբերյալ իրենց ակնկալիքները:
Համանախագահները դրական են գնահատել շփման գծում առանց զոհերի շարունակվող իրավիճակը: Նրանք նաեւ ողջունել են տարածաշրջանում ծավալվող բանավեճերը խաղաղությանը բնակչության նախապատրաստման մասին:
Առաջնորդներն ընդունել են Մինսկի խմբի համանախագահների առաջարկը՝ նրանց հովանու ներքո առաջիկայում հանդիպելու մասին:
Տարածաշրջանային այցից հետո համանախագահները եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը փետրվարի 28-ին եւ մարտի 1-ին այցելել են Վիեննա եւ Բրատիսլավա՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրների մշտական ներկայացուցիչներին, ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերին եւ ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի ԱԳ նախարար Միրոսլավ Լայչակին տեղեկացնելու իրավիճակի մասին:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
ՀՀ Կառավարության կազմը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ