Տեղի կունենա Հայաստան-Ռուսաստան-Իրան-Վրաստան ձևաչափով հանդիպում, կքննարկվի գազի ու էլեկտրաէներգիայի հարցը. Վլ. Կարապետյան
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցն Իրան մանրակրկիտ նախապատրաստված էր. այս մասին Սպահանում լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը:
Նա նշեց, որ Նիկոլ Փաշինյանի և Իրանի նախագահ Հասան Ռոհանիի միջև տեղի ունեցած բանակցությունները շատ կարևոր էին ու արդյունավետ:
Վլադիմիր Կարապետյանն ասաց, որ թե՛ Իրանի նախագահի, թե՛ ՀՀ վարչապետի կողմից տրվել են հանձնարարականներ՝ կարգավորելու, հարթելու համագործակցության հարցերը:
Tert.am-ի հարցին, թե ի՞նչ նկատի ունի Նիկոլ Փաշինյանը, երբ ասում է, որ հայ-իրանական հարաբերությունները պետք է լինեն գլոբալ բնույթի, Վ. Կարապետյանը պատասխանեց. «Պայմանավորվածություն ձեռք բերվեց միջկառավարական տնտեսական հանձնաժողովի գործունեությունը ակտիվացնելու վերաբերյալ: Առաջիկայում կլինի նիստ, որտեղ կքննարկվեն էներգետիկայի, տրանսպորտի ոլորտներին վերաբերող հարցերը: Վարչապետի այցն Իրան, նման մակարդակի հանդիպումները ձևավորում են փոխվստահության մթնոլորտ, որը հնարավորություն է տալիս պատասխանատու գերատեսչություններին անկաշկանդ աշխատել՝ ունենալով նաև հանձնարարականը: Հանդիպումը ծառայեց խոչընդոտները վերացնելուն: Մենք իրանական կողմից լսել ենք առաջարկ՝ լսել ենք առաջարկ էլեկտրաէներգիայի ու գազի տարանցման համագործակցություն ծավալելու Վրաստանի և Ռուսաստանի հետ: Կա պայմանավորվածություն՝ ապրիլին Թեհրանում քառակողմ հանդիպում կազմակեպելու Թեհրանում»:
Հիշեցնենք, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական երկօրյա այցով Իրանի Իսլամական Հանրապետությունում է: Երեկ Փաշինյանն ու իր գլխավորած պատվիրակությունը Թեհրանում բարձր մակարդակի հանդիպումներ են անցկացրել:
Այսօր Նիկոլ Փաշինյանը ժամանել է Սպահան:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
ՀՀ Կառավարության կազմը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ