Ադրբեջանուհին վաճառել է կուսությունը 2,4 մլն եվրոյով
Ադրբեջանական մոդել Մահբուբա Մամեդզադեն ասել է, որ գտել է գնորդ, որը պատրաստ է նրա կուսության դիմաց վճարել եւ արդեն կանխավճար է տվել։ Ինչպես տեղեկացնում է Lenta-ն՝ հղում կատարելով The Mirror-ին, գնորդը աղջկան կվճարի 2,4 մլն եվրո։
Աղջիկը անմեղությունը վաճառելու մասին հայտարարությունը տեղադրել է օգոստոսին, աճուրդում, հատուկ կայքում՝ Cinderella Escorts։ Բացի այդ, համաձայն կայքում աղջկա պրոֆիլի, նա փնտրում է տղամարդու, որը պատրաստ է նրան պահել ամիսը 30 հազար եվրոյով։ 23-ամյա Մամեդզադեն ասել էր, որ այդ քայլին է դիմել հանուն մոր։ «Մինչեւ հիմա մայրս ամեն ինչ արել է ինձ համար, եւ հիմա իմ հերթն է այնպես անել, որպեսզի նա հպարտանա ինձանով»,- պարզաբանել է աղջիկը։
Փետրվարի վերջին աճուրդն ավարտվել է։ Գնորդը ճապոնացի քաղաքական գործիչ է Տոկիոյից։ Կայքի տվյալներով՝ մի փոքր քիչ է վճարել լոնդոնցի փաստաբանը։ Երրորդ գնորդը «հայտնի ֆուտբոլիստ էր Մյունխենից»։ Մամեդզադեն գնորդի հետ գիշերը կանցկացնի Գերմանիայի հյուրանոցներից մեկում, որտեղ նման ծառայություններ մատուցելը լեգալ է համարվում։ Հաճախորդն արդեն կանխավճար է արել գումարի տասը տոկոսի չափով։
Տեղեկացվում է, որ Մամեդզադեն բուժզննում է անցել, որը հաստատել է, որ նա կույս է՝ համաձայն ռեսուրսի կանոնների։ Գումարի քսան տոկոսը կվերցնի կայքը։
Մնացած գումարը աղջիկը նախատեսում է ծախսել իր եւ մոր համար տուն գնելու, ճամփորդելու, ԱՄՆ տեղափոխվելու, մոդելային կարիերան շարունակելու եւ Ադրբեջանում շների համար ապաստարան ստեղծելու վրա։
Այժմ աղջիկն ապրում է Թուրքիայում։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
ՀՀ Կառավարության կազմը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ