«Վրաստանը ցանկանում է գազի մի քանի մատակարար ունենալ և բանակցություններ է վարում Ռուսաստանի հետ». Գիորգի Քոբուլիա
Վրաստանի իշխանությունները Ռուսաստանի հետ գազի գնման շուրջ բանակցություններ են վարում, գրում է «Վզգլյադ» թերթը՝ հավելելով, որ ավելի վաղ նշվել էր, որ երկրի պահանջներն ամբողջությամբ բավարարում է Ադրբեջանից մատակարարվող գազը:
«Այո, մենք Ռուսաստանի հետ բանակցություններ ենք վարում: Հնարավոր է, որ Ռուսաստանից որոշակի ծավալով գազ գնենք, ինչը մեզ էներգետիկ անվտանգությունն ու անկախությունը պահպանելու հնարավորություն կընձեռի»,- խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Գիորգի Քոբուլիան:
Նախարարը հավելել է, որ իրենք ցանկանում են գազի մի քանի մատակարար ունենալ, քանի որ այդ կերպ «գազի համար մրցակցային գին և դիվերսիֆիկացիա կլինի»:
Նախարարի խոսքով՝ Ռուսաստանի հետ բանակցությունները բարդ են և ժամանակ են պահանջում, քանի որ վրացական կողմը պայմանների բարելավում է ակնկալում:
Քոբուլիան խորհրդարան էր հրավիրվել «Գազպրոմ» ընկերության հետ բանակցությունների մասին խոսելու: Նա հստակ չի հայտնել, թե ինչ ծավալի գազի գնման մասին է խոսքը:
Ինչպես նշում է թերթը, ավելի վաղ Վրաստանը ռուսական գազը Հայաստան տեղափոխելու համար ստանում էր իր տարածքով անցած գազի ծավալի 10%-ը, սակայն մեկ տարի առաջ համաձայնել էր վճարի դրամայնացմանը: Այն ժամանակ կառավարությունից խոստովանել էին, որ նման պայմանագիրը պակաս շահեկան է, սակայն իրենք ստիպված են եղել այն կնքել:
Ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության պատգամավոր Ռոման Գոցիրիձեն նշել էր, որ Վրաստանը մինչև դրամայնացումը ռուսական գազի տեղափոխումից 200 մլն խորանարդ մետր գազ էր ստանում, որը դրամական հաշվարկով 40 մլն դոլարի է համարժեք, իսկ այժմ Վրաստանին տարանցման համար 11 մլն դոլար է վճարվում:
Պատգամավորը հավելել էր, որ ընթացիկ տարվա համար տարանցման վերաբերյալ պայմանագիր դեռևս չկա, ինչը նշանակում է, որ Վրաստանն արդեն ամիս ու կես առանց շահի գազ է տեղափոխում Հայաստան:


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
ԵԱՏՄ հարցերը օրակարգում են․ Փաշինյանը կմասնակցի միջկառավարական հանձնաժողովի նիստին
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել