«Թող ինձ նշանակեն Վրաստանի գլխավոր դատախազ, և ես մեկ շաբաթից կձերբակալեմ Սաակաշվիլիին». Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ
Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Իրմա Ինաշվիլին կոչ է արել Վրաստան բերել ու ձերբակալել նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին, գրում է apsny.ge-ն:
Դիմելով երկրի համապատասխան մարմիններին՝ Ինաշվիլին առաջարկել է իրեն նշանակել Վրաստանի գլխավոր դատախազ, և խոստացել, որ այդ դեպքում նա մեկ շաբաթից բերման կենթարկի ու կձերբակալի Սաակաշվիլիին:
«Ինձ հետաքրքիր է՝ ինչո՞ւ չի գործում դատախազությունն ու չի աշխատում միջազգային համապատասխան կազմակերպությունների հետ Սաակաշվիլիին ձերբակալելու համար: Թող ինձ նշանակեն գլխավոր դատախազ, և ես խոստանում եմ վրաց ժողովրդին, որ մեկ շաբաթից կձերբակալեմ Սաակաշվիլիին: Կձերբակալեմ բոլոր հետախուզվողներին ու կբերեմ Վրաստան: Սա իմ առաջարկն է «Վրացական երազանք»-ին: Սաակաշվիլին խաբեբա է ու ծիծաղելի անձնավորություն: Թող վերադառնա, ու նրան պետք է ձերբակալեն համապատասխան մարմինները: Այս սխեման շատ պարզ է: Դատախազությունը պետք է գործի անցնի», - ասել է խորհրդարանի փոխխոսնակը:
Հիշեցնենք, որ Միխեիլ Սաակաշվիլին Վրաստանը լքել է 2013 թվականին: Նրա դեմ իր հայրենիքում հարուցվել են մի շարք քրեական գործեր, նա գտնվում է հետախուզման մեջ:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
ՀՀ Կառավարության կազմը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ