Ամերիկյան կողմը պատրաստակամ է ընդլայնել Հայաստանի հետ ռազմական հարաբերությունները. Պենտագոնի ներկայացուցիչ
Հայկական բանակին նվիրված երգեր Վաշինգտոնում՝ այսպես Միացյալ Նահանգներում Հայաստանի դեսպանատանը նշեցին Հայոց բանակի օրը: Տասնյակ երկրների ռազմական կցորդներ եւ բարձր հյուրեր Պենտագոնից՝ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Լորա Քուպերն անձամբ էր եկել շնորհավորելու Հայաստանի բանակի տոնը: Իր խոսքի մեջ Պենտագոնի ներկայացուցիչն առանձին ընդգծեց՝ խաղաղապահ առաքելություններում Հայաստանի մասնակցությունը կարեւոր նշանակություն ունի ԱՄՆ-ի համար, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:
«Պաշտպանության նախարարության անունից առաջին հերթին ցանկանում եմ մեր շնորհակալությունը հայտնել Հայաստանի Զինված ուժերի անձնազոհ նվիրվածության համար՝ ամբողջ աշխարհում միջազգային գործողությունների եւ խաղաղապահ առաքելությունների իրականացման գործում»,-նշել է նա:
Լիբանանում, Մալիում, Կոսովոյում եւ Աֆղանստանում հայ խաղաղապահների մասնակցությունը կարեւորում են նաեւ Երեւանում, ընդգծում է ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Արման Մկրտչյանը.
«Մենք հավատում ենք, որ ԱՄՆ-ի հովանու ներքո անցնող խաղաղապահ առաքելությունները լավագույն գործիքներից են՝ հակամարտությունները, զանգվածային բռնությունները կանխելու համար»:
Խաղաղությունն անգին է, ընդգծում է գնդապետ Մկրտչյանը, եւ դրա պահպանման համար անհրաժեշտ են լուրջ ջանքեր: Այդ մասին Երեւանում երբեք չեն մոռանում, ավելացնում է ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Վարուժան Ներսեսյանը. «Առաջնորդվելով Հարավային Կովկասում եւ ամբողջ աշխարհում խաղաղության պահպանման առաքելությամբ՝ Հայաստանի իշխանություններն ու ժողովուրդը շարունակում են արդիականացնել մեր զինված ուժերը: Մեր գործընկերների օգնությամբ շարունակվում են բարեփոխումները՝ ուղղված բարձր պատրաստականություն ունեցող զինված ուժերի կառուցմանը»:
Ամերիկյան կողմը նույնպես պատրաստակամ է ընդլայնել Հայաստանի հետ ռազմական հարաբերությունները, նշում է Լորա Քուպերը: Նրա խոսքով, մոտ ապագայում ինքը Երեւան է այցելելու՝ տեղում քննարկելու հարաբերությունների խորացման հեռանկարները. ««Մենք միասին ենք ներդրում կատարում ազատ եւ բարգավաճող Հայաստանի կառուցման գործում»:


















































ԱԺ հերթական նիստը
Բացահայտվել է 113 մլն կանխիկ արտարժույթի ներկրման և ստվերային շրջանառության դեպքեր
Չկային ապացույցներ Նիկոլ Փաշինյանի դեմ քրվարույթ նախաձեռնելու համար․ Արթուր Դավթյան
«Խորհրդավոր» կադրային վերադասավորումներ՝ Ադրբեջանում. Ինչի՞ց է վախենում Ալիեւը
Հիմա էլ խուզարկում են լրատվամիջոցներին (Տեսանյութ)
Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
ՀՀ Կառավարության կազմը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին