Թուրքիայում անհայտ անձինք հարձակվել են ընդդիմադիր կուսակցության նախընտրական շտաբի վրա, կան վիրավորներ
Ստամբուլի Էյուփսուլթան շրջանում անհայտ անձինք հարձակում են գործել ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության նախընտրական շտաբի շենքի վրա, միջադեպի հետևանքով տուժել է 3 մարդ, հաղորդում է diken.com.tr կայքը:
Կուսակցության՝ Ստամբուլի գլխավոր շտաբի ղեկավար Ջանան Քաֆթանջըօղլուն լրագրողների հետ զրույցում մանրամասնել է, որ վիրավորներն Էյուփսուլթանի շրջանում իրենց նախընտրական շտաբի նախագահն ու ղեկավար կազմի երկու անդամներն են, նրանք տեղափոխվել են հիվանդանոց:
Քաֆթանջըօղլուն նաև նշել է, որ հարձակված անձանց ինքնության մասին իրենք առայժմ տեղեկություններ չունեն, ոստիկանությունը շարունակում է զննել դեպքի վայրը: Զենքի կիրառման մասին տեղեկությունները նույնպես հստակ չեն:
Անցյալ տարի Թուրքիայում տեղի ունեցած արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրություններից առաջ նախընտրական քարոզարշավի ընթացքում հարձակումների են ենթարկվել քրդամետ Ժողովրդադեմոկրատական, ընդդիմադիր Ժողովրդահանրապետական ու «Լավ» կուսակցությունների տասնյակ անդամներ:
Հարձակումները գրանցվել էին Ստամբուլում, Էրզրումում, Էլյազըղում, Անկարայում, Բուրսայում, Անթալիայում, Դիարբեքիրում, Մանիսայում, Մարդինում, Բոլուում, Բաթմանում և Հաթայում։ Ընդ որում՝ Ստամբուլում և Էրզրումում հարձակումները կրկնվել են պարբերաբար։ Լրատվամիջոցները նշել էին նաև նախընտրական շրջանում քարոզչական աշխատանքներ տանող 208 կուսակցականի ձերբակալության մասին։
Այս տարի Թուրքիայում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են նախանշված մարտի 31-ին:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
ՀՀ Կառավարության կազմը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ