Առաջիկա տարիներին Ադրբեջանում ինչ-որ բան տեղի կունենա
Ադրբեջանը հոգնել է Ալիեւների իշխանությունից: Նման կարծիք է հայտնել բլոգեր Ալեքսանդր Լապշինը՝ հունվարի 22-ին Երեւանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
«Հսկայական նավթային եկամուտներով երկիրն ավելի վատ է ապրում, քան Հայաստանը: Պետք չէ թերագնահատել Ադրբեջանի ժողովրդին: Ադրբեջանում շատ խելացի մարդիկ կան, նրանք ուզում են ապրել ազատ երկրում: Նրանք տեսել են, թե ինչ տեղի ունեցավ Հայաստանում եւ ուզում են նույնը նաեւ իրենց մոտ լինի», - նշել է բլոգերը:
Նրա կանխատեսմամբ, առաջիկա մի քանի տարիներին Ադրբեջանում ինչ-որ բան տեղի կունենա: «Բայց արդյո՞ք Հայաստանի համար դա լավ կլինի, մեծ հարց է: Ալիեւը, ինչ էլ լինի, կանխատեսելի է: Նրանք, ովքեր գալիս են փոխարինելու նրանց, կգործեն ժողովրդի շահերից, ոչ թե կլանի, եւ պարզ չէ, թե դա ինչպես կանդրադառնա», - գտնում է Լապշինը: Միեւնույն ժամանակ, նա նշել է, որ ադրբեջանական հասարակությունը պատրաստ է խաղաղության, սակայն ղեկավարությունը պատրաստ չէ: «Խաղաղությունը Հայաստանի հետ կհանգեցնի Ալիեւի կլանի անկմանը, եւ նրանք կձգձգեն իրավիճակը: Նրանք ոչ թե խաղաղության կարիք ունեն, այլ թշնամու կերպարի եւ ցանկացած գնով իշխանության պահպանման», - ընդգծել է բլոգերը:
2016թ. վերջին Լապշինը Մինսկում ձերբակալվել էր Ադրբեջանի խնդրանքով, որը նրան ընդգրկել էր «սեւ ցուցակում»` առանց Բաքվի հետ համաձայնեցնելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն այցելելու համար: Բելառուսի գլխավոր դատախազությունը որոշում էր ընդունել՝ բավարարել Ադրբեջանի խնդրանքը եւ արտահանձնել Լապշինին: Բաքվում դատարանը Լապշինին դատապարտեց 3 տարվա ազատազրկման: 2017թ․ սեպտեմբերի 11-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն անսպասելիորեն ստորագրեց Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին ներում շնորհելու մասին հրամանագիրը: Ինչպես պարզվեց, նույն օրը բանտում փորձ էր արվել սպանել Լապշինին, եւ Ադրբեջանի իշխանությունները ջանում էին այն ներկայացնել որպես ինքնասպանության փորձ:


















































Ադրբեջանցիները պարբերաբար այցելում են Կապան՝ գնումներ կատարելու. Լապշին
Ալիևն ունի մոտ 7 000 սպանված, կորցրել է զրահատեխնիկայի 80%-ը, ավիացիայի 90%-ը, բայց չի կարողացել հաղթել Արցախին. Լապշին
Լապշինը՝ Հադրութից, Մարտունիից եւ Ջեբրայիլից ադրբեջանցիների ֆեյք տեսանյութերի մասին
Լապշինն անդրադարձել է Արայիկ Հարությունյանի դեմ Ադրբեջանի ղեկավարության կողմից 15 հոդվածով քրեական գործ հարուցելու մասին ադրբեջանական կայքերից մեկի հոդվածին
Իսրայելում ադրբեջանական համայնքում Թել-Ավիվ Յաֆֆայի հայկական եկեղեցու դեմ ծրագրված սադրանքի հրավերներ են տարածվում. Ալեքսանդր Լապշին (լուսանկար)
Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
ՀՀ Կառավարության կազմը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ