Թուրքիան մտադիր է ռազմական ինքնաթիռներ արտադրել
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է հանրապետության՝ սեփական ռազմական ինքնաթիռներ արտադրելու մտադրությունների մասին, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով İhlas-ին:
Այդ մասին Թուրքիայի առաջնորդը հաղորդել է կիրակի երկրի հյուսիս-արեւմուտքում Սաքարյա նահանգում իր ելույթի ժամանակ:
«Սեփական տանկեր եւ անօդաչու թռչող սարքեր ստեղծելուց հետո մենք կարտադրենք նաեւ սեփական ինքնաթիռներ»,-գործակալությունը մեջբերում է նախագահի խոսքերը:
Ըստ Էրդողանի՝ «Թուրքիան պետք է ուժեղ լինի ոչ միայն տնտեսության, քաղաքականության եւ դիվանագիտության, այլեւ պաշտպանության ոլորտում»:
2018 թվականի փետրվարին Թուրքիայի նախագահը պատմել է «անօդաչու տանկեր» ստեղծելու մտադրության մասին, 2017 թվականի հուլիսի սկզբին նա հայտարարել է նաեւ սեփական ավիակիրը կառուցելու Անկարայի ծրագրերի մասին: Նրա խոսքերով՝ «հանրապետությունը պետք է դառնա համաշխարհային նավաշինության առաջնորդներին մեկը, իսկ ավիակիր հածանավը հեռավոր երազանք չէ»: Էրդողանը հայտարարել է նաեւ, որ «2023 թվականին Թուրքիան պետք է անկախություն ձեռքբերի ռազմական արդյունաբերության ոլորտում օտարերկրյա ընկերություններից»:


















































Թուրքիայում 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիա–Հունաստան սահմանին զինված բախում է տեղի ունեցել
Թուրքիայի ընդդիմադիր կուսակցապետի նկատմամբ հետաքննություն է սկսվել
Թուրքիայում 5․8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել․ կա 1 զnh և 69 տուժած
Զբոսաշրջիկները չեղարկում են դեպի Թուրքիա տուրերը՝ հնարավոր երկրաշարժերի պատճառով
Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
ՀՀ Կառավարության կազմը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ