Ադրբեջանցի ակտիվիստները հացադուլ են սկսել
Ադրբեջանում և մի շարք եվրոպական երկրներում հասարակական արշավ է մեկնարկել՝ աջակցելու համար ընդդիմադիր բլոգեր Մեհման Հուսեյնովին, որը պատիժ է կրում բանտում:
Ինչպես հայտնում է DW.com-ը, լրագրողներն ու բլոգերները հունվարի սկզբից ի վեր իրենց աջակցությունն են հայտնում #FreeMehman հեշթեգի միջոցով: Հունվարի 3-ին և 7-ին Բաքվում անցկացված հանրահավաքների մասնակիցներին ցրել է ոստիկանությունը:
Հուսեյնովին ազատ արձակելու կոչով հանդես են եկել Եվրոպայի խորհուրդն ու Ֆրանսիայի ԱԳՆ-ը: «Մենք մտահոգված ենք լրագրողի շուրջ ստեղծված իրավիճակով: Հույս ունենք, որ նրա նկատմամբ նոր քրեական հետապնդումը կդադարեցվի, և նա ազատ կարձակվի»,- հայտարարել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հարցով հանձնակատար Դունյա Միյատովիչը:
2017-ին Հուսեյնովին 2 տարվա ազատազրկման են դատապարտել վարկաբեկման համար այն բանից հետո, երբ նա հայտարարել էր, որ իրեն ծեծի են ենթարկել ոստիկանությունում: Հուսեյնովի ժամկետի ավարտից երկու ամիս առաջ նրա դեմ նոր գործ է հարուցվել, որով նա մեղադրվում է բանտապահին հարվածելու մեջ: Նրան ևս 5-7 տարվա ազատազրկում է սպառնում:
Ի նշան բողոքի՝ Հուսեյնովը հացադուլ է հայտարարել, որից հետո նրա առողջությունը վատթարացել է: Սակայն հունվարի 7-ին Ադրբեջանում հայատարարել են, որ նա դադարեցրել է հացադուլը: Այսօր սոցցանցերում հայտնված տեղեկությունների համաձայն՝ Հուսեյնովին աջակցող ակտիվիստները ևս հացադուլ են սկսել:


















































Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը կկայանա փետրվարի 28-29-ը Բեռլինում. ԱԳՆ խոսնակ
ԱՄՆ-ն «ձեռքերը լվացել է» Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացից. Արթուր Խաչատրյան
Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա
Ադրբեջանն ու Ղազախստանը համատեղ վարժանքներ կանցկացնեն
«Ռոյթերզ». «Մոսկվան լարվածություն է բորբոքել հօգուտ Ադրբեջանի»
Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
ՀՀ Կառավարության կազմը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ