Ինչպես են հայկական ազգանուն ունեցողների հետ վարվել Բաքվի օդանավակայանում
Մոսկվաբնակ Կրիստինա Գևորգյանը, որը նախատեսում էր ամանորյա տոներն ընկերների հետ նշել Ադրբեջանում, պատմել է, թե ինչպես Բաքվի օդանավակայանում հայկական ազգանվան պատճառով իրեն թույլ չեն տվել մտնել երկիր:
Ինչպես հայտնում է Rusarminfo-ն, աղջկա խոսքով՝ տոմս գնելիս և Բաքվում բնակարան ամրագրելիս իրեն ոչ ոք չի զգուշացրել հնարավոր հետևանքների մասին: Պաշտոնական տեղեկություն այն մասին, որ հայկական ազգանվամբ ՌԴ քաղաքացուն չեն կարող թողնել Ադրբեջան, նա այդպես էլ չի գտել համացանցում, իսկ ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանատունը չի պատասխանել նրա հարցմանը:
«Բաքվի անձնագրային հսկողության կետում ինձ խնդրեցին պատասխանել մի քանի հարցի: Արդյունքում մեկ ու կես ժամ ինձանից տեղեկություն էին փորձում ստանալ իմ ծագման, ծնողներիս ծագման, նրանց ծննդյան ամսաթվի մասին, մեր տան հասցեն, իմ կրթության, աշխատանքի մասին», - նշել է Կրիստինան իր ֆեյսբուքյան գրառման մեջ:
Կրիստինան պատմել է նաև իր և հայկական ազգանվամբ այլ ուղևորների նկատմամբ օդանավակայանի աշխատակիցների անմարդկային վերաբերմունքի մասին։
Նրա խոսքով՝ որոշ աշխատակիցներ սպառնում էին հաշվերհարդար տեսնել, եթե ուղևորները նկարահանեն իրենց հեռախոսով:
Օդանավակայանում նա ստիպված է եղել 11 ժամ սպասել, ինչից հետո նրան հետ են ուղարկել Մոսկվա իր իսկ հաշվին գնված տոմսով:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
ՀՀ Կառավարության կազմը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ