Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը հաղորդել է լրտեսական ցանցի գաղտնազերծման մասին
Ադրբեջանի Պետանվտանգության ծառայությունը զեկուցել է օտարերկրյա ծառայությունների օգտին ծառայած լրտեսական ցանցի գաղտնազերծման մասին:
Ինչպես ադրբեջանական լրատվամիջոցներն են հայտնել՝ վկայակոչելով Ադրբեջանի Պետանվտանգության ծառայության մամուլի բաժնին, Պետական անվտանգության ծառայությունը դեռեւս 3 տարի առաջ էր ստացել օպերատիվ տեղեկատվություն Ադրբեջանի հատուկ ծառայությունների համակարգում ստեղծված օտարերկրյա պետության համար աշխատող լրտեսական ցանցի մասին: Երկար տարիների աշխատանքի արդյունքում հնարավոր եղավ ճշտել չարամիտների շրջանակը:
«Պետական անվտանգության ծառայությունում հարուցված քրեական գործերից մեկի օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում, մանրամասնորեն գաղտնազերծվել եւ վնասազերծվել է՝ ընդհուպ մինչեւ առաջին աղբյուրը, օտարերկրյա հատուկ ծառայությունների հետախուզական ցանց, որը մի քանի տարի շարունակ Ադրբեջանում բազմափուլ լրտեսական գործունեություն է իրականացրել:
Այսպիսով, հաստատվել է, որ 1959թ. ծնված Զաքիր Իսմայիլովը, որը զբաղեցրել է Ազգային անվտանգության նախարարության վարչության պետի պաշտոնը եւ այլ պատասխանատու պաշտոններ, օտարերկրյա ծառայության կողմից ներգրավվել է գաղտնի համագործակցության մեջ եւ նյութական պարգեւների դիմաց կատարել գործողություններ՝ վնաս հասցնելով Ադրբեջանի ազգային անվտանգությանը եւ ազգային շահերին: Դառնալով հայրենիքին դավաճան՝ նա պարբերաբար արտասահմանյան հատուկ ծառայությանն է հանձնել հակահետախուզական գործողությունների վերաբերյալ ծառայողական նյութեր, պետական անվտանգության մարմինների անձնակազմի վերաբերյալ տեղեկություններ եւ այլ գաղտնի տեղեկատվություն: Նույնիսկ 2015թ.-ին կենսաթոշակի անցնելուց հետո Զ.Իսմաիլովը, օգտագործելով իր նախկին կապերը, ձեռք է բերել եւ արտասահման փոխանցել Ադրբեջանի անվտանգության մարմիններում տեղի ունեցած փոփոխությունների մասին տեղեկություններ, ինչպես նաեւ առաջարկել ադրբեջանական հատուկ ծառայությունների դեմ հնարավոր հետախուզական մեթոդներ:
Հետաքննության ընթացքում հայտնաբերվել է Զաքիր Իսմայիլովի գաղտնի նամակագրությունը օտարերկրյա հետախուզական ծառայության հետ՝ լրտեսական խողովակներով նրանց փոխանցված փաստաթղթեր, գաղտնի հավաքված տեղեկատվությամբ էլեկտրոնային կրիչներ, տեսաձայնագրություններ եւ երկրի անվտանգության համար հատուկ նշանակություն ունեցող այլ նյութեր, Պետանվտանգության ծառայութայն հաղորդագրությունը մեջ են բերում ԶԼՄ-ները:
Զաքիր Իսմայիլովը ձերբակալվել է եւ դատական պատասխանատվության ենթարկվել «պետական դավաճանություն» հոդվածով:
Նմանատիպ ձեւով բացահայտվել եւ ճնշվել է 1977թ. ծնված Բահրուզ Յուսիֆզադեի լրտեսական գործունեությունը: Ադրբեջանի այդ քաղաքացին, անվտանգության մարմինների պահեստազոր դուրս անցնելուց հետո, իր արտասահման ուղեւվորություններում իր իսկ կողմից հավաքագրված օտարերկրյա գործակալի միջնորդությամբ հանդիպել է օտարերկրյա ծառայության աշխատակիցների հետ:
Այդ հանդիպումների ընթացքում Յուսիֆզադեն հավաքագրվել է եւ սկսել է աշխատել օտարերկրյա հետախուզության համար` սեփական անձնական նյութական շահերի օգտին: Առաջին հերթին նրան առաջարկվել է վերականգնվել Ադրբեջանի պետական անվտանգության մարմիններում ծառայության մեջ: Հերթական առաջադրանքը կատարելու ժամանակ նա բացահայտվել է: Բացահայտված տեսանյութերը եւ մյուս նյութերը միանշանակ կերպով ապացուցել են, որ Յուսիֆզադեն օտարերկրյա հետախուզական հատուկ ծառայությունից ֆինանսական միջոցներ է ստացել իր լրտեսական գործունեության եւ դրա դիմաց պարգեւատրման համար»,-ասված է հաղորդագրության մեջ: Բուխրուզ Յուսիֆզադեն ձերբակալվել եւ դատական պատասխանատվության է ենթարկվել «պետական դավաճանություն» հոդվածով:


















































Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը կկայանա փետրվարի 28-29-ը Բեռլինում. ԱԳՆ խոսնակ
ԱՄՆ-ն «ձեռքերը լվացել է» Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացից. Արթուր Խաչատրյան
Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա
Ադրբեջանն ու Ղազախստանը համատեղ վարժանքներ կանցկացնեն
«Ռոյթերզ». «Մոսկվան լարվածություն է բորբոքել հօգուտ Ադրբեջանի»
Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
ՀՀ Կառավարության կազմը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ