Հանդիպում հրազդանցիների հետ. ՈՒՂԻՂ
«Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի անդամները, ցուցակի առաջին եռյակի՝ գեներալ–գնդապետ Սեյրան Օհանյանի, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի և ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի գլխավորությամբ, նախընտրական քարոզարշավի շրջանակներում այցելել են Կոտայքի մարզ։ Հանդիպումները մեկնարկել են Հրազդան քաղաքից։
Դիմելով հրազդանցիներին՝ Արմեն Մարտիրոսյանը նշել է՝ աշխարհում քիչ կան դաշինքներ, որոնցում միաժամանակ 2 արտգործանախարար ու մեկ պաշտպանության նախարար լինի։
–«Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքը գալիս է արմատական բարեփոխումներ անելու։ Առաջին քայլով ազատելու ենք բոլոր քաղբանտարկյալներին, յուրաքանչյուր քաղաքացի ազատ քաղաքական գործունություն է ծավալելու,–նշել է Մարտիրոսյանը։
ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանը ժողովրդին ուղղված իր խոսքում նշել է՝ դաշինքը համոզված է՝ փոփոխությունները պետք է լինեն ոչ թե ապագայի համար, այլ հենց այսօրվա։
–Կան խնդիրներ, որոնք կարելի է լուծել առաջին իսկ օրվանից, առաջին ժամից. ընդամենը քաղաքական կամք է հարկավոր։ Հավատացե՛ք՝ ընտրություններով իսկապես կարելի է իշխանություն փոխել, ապրիլի 2–ին հնարավո՛ր քվեարկության միջոցով իշխանափոխություն անել։ Եթե իշխանության գան մարդիկ, ովքեր ունեն նվիրում ու փորձ, շատ արագ հնարավոր է իրավիճակ փոխել։ Այսօրվա մեր վիճակի հիմնական պատճառն իշխանության անգործությունն է, փոփոխություններ անելու ցանկություն չունենալը, նրանց հետաքրքրում են աթոռը՝ պաշտոնը, և փողը՝ ինքնահարստացումը,–նշել է Վ. Օսկանյանը։
Այսօր դաշինքի անդամները նախընտրական հավաքներ են ունենալու նաև Չարենցավանում, Նոր Հաճնում, Աբովյանում։
7or.am


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
Ասում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներին
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
Եթե Իրանի քաղաքացիները ցանկանում են տապшլել ռեժիմը, դա նրանց գործն է․ Վենս
CPS-ի հերթական բենզալցակայանի գործունեությունը կասեցվել է․ հայտնաբերվել է թերլիցքավորում
27-ամյա երիտասարդի մեքենայում խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել. Երևանի քրեական ոստիկանների բացահա...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)