Արտակարգ դեպք Սոթքի ոսկու հանքի տարածքում. զինված անձինք սպառնացել են աշխատակիցներին
shamshyan.com-ը գրում է. Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վաչության Վարդենիսի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում Գեղարքունիքի մարզում մարտի 7-ին տեղի ունեցած միջադեպի փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը ժամը 17:00-ի սահմաններում Ուկրաինայի Հանրապետության քաղաքացի, 46-ամյա Սերգեյ Օդինցովը ահազանգել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ին պատկանող Սոթքի ոսկու հանքի վարչական շենք են մտել 2 հոգի և հանքի տարածքում սպառնում են անվտանգության աշխատակիցներին: Նրանց մոտ եղել է զենք և ներսում թաքնվել են: Նշված հանք է ժամանում ոստիկանության Վարդենիսի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հովհաննիսյանի և հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ Գասպարյանի գլխավորությամբ: Պարզվում է, որ նույն օրը, ժամը 16:30-ի սահմաններում նշված հանքի գլխավոր ինժեների տեղակալ, Գեղարքունիքի Ծովակ գյուղի բնակիչ, 44-ամյա Հարություն Հարությունյանը, նույն հանքի էքսկավատորի օպերատոր, 35-ամյա Արգամ Զաքոյանը հանքախորշերից մեկի մոտ նկատել են 2 հոգու, որից հետո իրենց մոտեցել և զգուշացրել են նրանց, որպեսզի հեռանան, քանի որ կարճ ժամանակ հետո հանքախորշը փակվելու է: Այդ ժամանակ, երբ էքսկավատորը մոտեցել է հանքախորշին, որպեսզի փակի այն, նրանցից մեկը ատրճանակի նմանվող առարկան պահել է Ա. Զաքոյանի ուղղությամբ և սպառնալիքներ տեղացել, սակայն, երբ նկատել են, որ աշխատակիցներ են մոտենում այդ 2 անձինք դիմել են փախուստի՝ հանքախորշի ուղղությամբ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ նշված անձանց ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կատարվածի մասին ոստիկանությանը տեղեկացրած Ս. Օդինցովը աշխատում է «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ին պատկանող Սոթքի ոսկու հանքի անվտանգության պետ:


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
Ասում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներին
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
Եթե Իրանի քաղաքացիները ցանկանում են տապшլել ռեժիմը, դա նրանց գործն է․ Վենս
CPS-ի հերթական բենզալցակայանի գործունեությունը կասեցվել է․ հայտնաբերվել է թերլիցքավորում
27-ամյա երիտասարդի մեքենայում խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել. Երևանի քրեական ոստիկանների բացահա...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)