Դանակահարություն Նանսենի անվան այգում
ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ 30-ամյա կնոջ դանակահարության հանգամանքները պարզելու ուղղությամբ: Վերջինիս դանակահարելու կասկածանքով ձերբակալվել է Երեւան քաղաքի՝ 36-ամյա բնակիչ:
ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ 2018թ. սեպտեմբերի 26-ին ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Երեւան քաղաքի՝ 1987 թվականին ծնված բնակչուհի՝ «ձախ կողային պատի կտրած-ծակած թափանցող արնահոսող վերք՝ փայծաղի վնասումով, սուր ներքին արնահոսություն» ախտորոշմամբ: Ըստ հաղորդման՝ կինը նշված վնասվածքներն ստացել է Նանսենի անվան այգում:
Ձեռնարկված քննչական եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է Երեւան քաղաքի բնակիչ՝ ծնված 1982թ.: Վերջինս ձերբակալվել է՝ 30-ամյա կնոջը դանակահարելու կասկածանքով:
Փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում 07.10 2018թ. հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: 30-ամյա կինը ճանաչվել է տուժող:
Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել, որ 1982թ. ծնված տղամարդը տառապում է «խրոնիկական զառանցական խանգարում» հոգեկան հիվանդությամբ:
Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու նպատակով նշանակվել են դատաբժշկական, դատահոգեբուժական, դատաքրեագիտական, դատագենետիկական փորձաքննություններ, առգրավվել են տուժած կնոջ հագին դեպքի պահին եղած հագուստները, ինչպես նաեւ՝ հանցագործության գործիք հանդիսացող դանակը:
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական այլ գործողություններ՝ միջադեպի բոլոր հանգամանքները պարզելու, բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննությունն ապահովելու ուղղությամբ:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում