Վազգեն Խաչիկյանի եւ դատախազության վեճը շարունակվում է. նշանակվել է նոր համալիր փորձաքննություն
ՀՀ գլխավոր դատախազության եւ Վազգեն Խաչիկյանի դատական վեճն արդեն տեւական ժամանակ է՝ շարունակվում է։
Դատախազությունը դիմել էր դատարան՝ պահանջելով ընդհանուր սեփականությունից առանձնացնել Խաչիկյանի բաժնեմասն ու այն վաճառել՝ փոխհատուցելու համար հափշտակված 267 մլն դրամի մի մասը։
Առաջին ատյանի դատարանը որոշում է կայացրել նշանակել դատաշինարարատեխնիկական եւ դատաապրանքագիտական համալիր փորձաքննություն եւ դրա կատարումը հանձնարարել ՀՀ «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձագետներին:
«Պարզաբանման համար փորձագետներին առաջադրվելու են հետեւյալ հարցը`
1. Արդյոք աննպատակահարմար է Վազգեն Խաչիկյանին համատեղ սեփականության իրավունքով պատկանող Լոռու մարզի Ախթալա համայնքի 23/2 հասցեում գտնվող բնակարանի Վազգեն Խաչիկյանին պատկանող բաժինները բնեղենով առանձնացնելն առանց գույքին էական վնաս պատճառելու, նպատակահարմարության դեպքում առաջարկել առանձնացման այլ տարբերակեր:
2. Որքան է կազմում ընդհանուր Լոռու մարզի Ախթալա համայնքի 23/2 հասցեում գտնվող բնակարանի Վազգեն Խաչիկյանին պատկանող բաժնի շուկայական արժեքները:
Փորձագետներին նախազգուշացնել ակնհայտ կեղծ եզրակացություն տալու դեպքում ՀՀ քրեական օրենսգրքի 338-րդ հոդվածով նախատեսված` քրեական պատասխանատվության մասին»,– ասված է որոշման մեջ։
Դատարանը որոշել է նաեւ քաղաքացիական գործի վարույթը կասեցնել մինչեւ փորձաքննության ավարտը:
Հիշեցնենք, որ սոցիալական ապահովության հիմնադրամի նախկին նախագահ Վազգեն Խաչիկյանը դատապարտվել էր 12 տարվա ազատազրկման պետբյուջեից ավելի քան 267 մլն դրամ յուրացնելու համար։ 5 տարի կալանավայրում անցկացնելուց հետո Խաչիկյանին ներում էր շնորհվել 2017թ.–ի սեպտեմբերին։


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում