Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ռոնալդուն մտադիր է դադարեցնել ակումբում հայտարարած իր գործադուլը և վերադառնալ խաղադաշտ Հույսի սերմնացաններ. Հռոմի պապը՝ Փաշինյանի և Ալիևի մասին Ռոմանոս Պետրոսյանի անունով WhatsApp-ում կեղծ օգտահաշիվ է բացվել Նման պապիկներ ունենալն արդեն կյանքի հաղթանակ է. Էդի Մերֆին և Մարտին Լոուրենսը պապիկ են դառնալու Իտալիայի գավաթ․ «Ինտեր»-ը հաղթեց «Տորինո»-ին և դուրս եկավ կիսաեզրափակիչ Վստահ եմ՝ լավագույնս հանդես կգաք և պատվով կներկայացնեք մեր երկիրը Ես ուզում եմ լավ խաղալ, որ թիմը հաղթի․ Յամալ ԱՄՆ-ն թույլ չի տա, որ Իրանը միջուկային զենք մշակի. Վենս Կան հարցեր, որ պետք է քննարկվեն. Սիմոնյանը՝ Լավրովին Հայաստանը չի կարծում, որ պետք է դուրս գա ԵԱՏՄ-ից. Ալեն Սիմոնյանը՝ Սերգեյ Լավրովին Ելիսեյան պալատը ո՛չ հաստատել է, ո՛չ էլ հերքել այս տեղեկատվությունը. Պեսկով Մոսկվայի պայմաններից մեկը Դոնբասի միջազգային ճանաչումն է որպես Ռուսաստանի տարածք

Ռոնալդուն մտադիր է դադարեցնել ակումբում հայտարարած իր գործադուլը և վերադառնալ խաղադաշտՀույսի սերմնացաններ. Հռոմի պապը՝ Փաշինյանի և Ալիևի մասինՌոմանոս Պետրոսյանի անունով WhatsApp-ում կեղծ օգտահաշիվ է բացվելՔիմ Քարդաշյանի և Լյուիս Համիլթոնի նոր սիրավեպը ընթանում է ծայրահեղ զգուշությամբՆման պապիկներ ունենալն արդեն կյանքի հաղթանակ է. Էդի Մերֆին և Մարտին Լոուրենսը պապիկ են դառնալու Իտալիայի գավաթ․ «Ինտեր»-ը հաղթեց «Տորինո»-ին և դուրս եկավ կիսաեզրափակիչՎստահ եմ՝ լավագույնս հանդես կգաք և պատվով կներկայացնեք մեր երկիրըԵս ուզում եմ լավ խաղալ, որ թիմը հաղթի․ ՅամալԱՄՆ-ն թույլ չի տա, որ Իրանը միջուկային զենք մշակի. ՎենսԿան հարցեր, որ պետք է քննարկվեն. Սիմոնյանը՝ ԼավրովինՀայաստանը չի կարծում, որ պետք է դուրս գա ԵԱՏՄ-ից. Ալեն Սիմոնյանը՝ Սերգեյ ԼավրովինԵլիսեյան պալատը ո՛չ հաստատել է, ո՛չ էլ հերքել այս տեղեկատվությունը. ՊեսկովՄոսկվայի պայմաններից մեկը Դոնբասի միջազգային ճանաչումն է որպես Ռուսաստանի տարածքՆույնականացման քարտերի և անձնագրերի նոր համակարգը պետք է այս տարի ավելի ուշ գործարկվիՄադաթ Բաբայանը և Մելքիսեթ Փաշայանը դատապարտվել են 19, Դավիթ Ալավերդյանը՝ 16 տարվա ազատազրկմանՆյու Յորքում ձնաբքից հետո ձյան և աղբի լեռներ են կուտակվել․ CBSԱվագանու անդամները կկարողանան հետ վերցնել հրաժարականի դիմումըԳյումրի-Բավրա ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է«Ռոսիա Մոլ»-ի աշխատակիցները բողոքի ակցիա են անցկացրելՇիրակի քրեական ոստիկանները հայտնաբերել են մեծ քանակությամբ ալկոհոլային կեղծ խմիչքներ, հումք և սարքեր (տեսանյութ)Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-10 աստիճանովՄենք հույս ունենք, որ պատերազմի արագ ավարտից հետո կկարողանանք սկսել Ուկրաինայի վերակառուցման մեծ ծրագիրը. ՏուսկՀեռուստաընկերություններին կառաջարկվի պետական ֆինանսավորում մանկական և կրթական հաղորդումների համար. ՀՌՀ նախագահՎեդիի մի շարք հասցեների կդադարեցվի գազամատակարարումըԲաքվում հրապարակել են Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, Դավիթ Բաբայանի և մյուսների դատավճիռըՊՆ և ԱԱԾ սահմանապահ զորքերի որոշ ծառայողներ բյուջեի հաշվին բնակարան ձեռք բերելու հնարավորություն կստանան (տեսանյութ)«Դրիֆթ»-ից՝ հատուկ պահպանվող տարածք (տեսանյութ)Մինեսոտայից արտաքսվել է ավելի քան 4 հազար անօրինական միգրանտՈւկրաինայի հետ խաղաղության համաձայնագրի շուրջ առաջընթաց կա․ ԴմիտրիևՔննիչները կանցկացնեն «համալիր հետաքննությունՄեր ընկերությունները բացահայտ դուրս են մղվում Վենեսուելայից. ԼավրովՉինաստանը կշարունակի հանդես գալ որպես կայունություն ապահովող ուժԻրանի գերագույն առաջնորդը «պետք է լրջորեն մտահոգ լինի»Առեղծվածային ու ողբերգական դեպք՝ Արարատի մարզումԲոլորը գիտեն, որ այս իրավիճակը կհասնի իր տրամաբանական ավարտին․ ՎենսԵս Չինաստան եմ գնալու ապրիլին, իսկ նա այստեղ կգա այս տարվա վերջում. ԹրամփՎարչական վարույթների մեծ մասը բովանդակային բնույթ ունի և ուղղված չէ խոսքի ազատության սահմանափակմանըՍահմանվել են Սևանա լճից սիգի արդյունագործական որսի թույլատրելի չափաքանակն ու ժամկետներըՀայաստանում 100 տարեկան անձինք միանվագ 1 մլն դրամ կստանանՕլիմպիական խաղերի բացումից հետո Ջեյ Դի Վենսը կժամանի Հայաստան. APԵթե Ուկրաինան չկանգնեցնի Պուտինին, նա կներխnւժի Եվրոպա․ ԶելենսկիՊարեկների հայտնաբերած հետախուզվողի մոտ մեթամֆետամին տեսակի թմրամիջոց է հայտնաբերվելԱպօրինի գործողության դիմաց կաշառք ստանալու համար մեղադրանք է ներկայացվել Էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինՀղիության արհեստական ընդհատման վերաբերյալ գործող կարգավորումներում որևէ փոփոխություն չի նախատեսվում․ ԱՆ-ից հերքում ենՍտորագրվել է համագործակցության հուշագիրՋուր չի լինի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում և Արմավիրի մարզում Ամերիկյան թիմը սկսում ԹՐԻՓՓ-ի տեղանքի հետազոտման աշխատանքները. ԱՄՆ-ը դեսպանատունՍադրանքներ Ալեն Սիմոնյանի դեմ ԱՄՆ-Իրան լարվածությունը պայթյnւնավտանգ է Մերձավոր Արևելքի համար. ԼավրովՄեծ վթար Զոդի կամուրջի մոտ. վիրավորները հոսպիտալացվել են
Քաղաքականություն

Մենիշխանության կիրքը. հեղափոխությունը հանգեցրեց ահաբեկման

Մինչև ձմեռ առատ բերք է լինելու, Երևանի բերքահավաքը ցույց տվեց, որ պիտի շուտ հանրապետության բերքն էլ հավաքել, թե չէ մնա, գարնանը կարող է փտել։ Բայց մանգաղը Ազգային ժողովում է, պետք է ձեռներից վերցնել, որ հավաքի։ Ազգայն ժողովը չեմուչում է անում, ասում է արի իրար հետ որոշենք բերքահավաքի օրը։ Ոնց թե, դու ով դառար որ բերքի մասին մտածես, բերքը մենակ իմն է ու երբ ուզեմ էն ժամանակ պիտի հավաքեմ։

1988 թվին Ղարաբաղ կոմիտեն սենյակում ինչ որ բան էր որոշում, գալիս հրապարակում հայտարարում ժողովուրդը պահանջում է Գերագույն սովետի նիստ, ու մարդիկ բռունցնքերը բարձրացնում էին։ Գերագույն Սովետում ինչ որ չեմուչում էին անում, իյա, այ կոմունիստներ, դո՞ւք ով եք որ ժողովրդի պահանջի դեմ գնաք։
Վանո Սիրդեղյանի խոսքն էր՝ նոմենկլատուրային բանդիտիզմ։ Պատմությունը էնպես շրջվեց, որ իշխանության գալով ինքը բանդաներ ստեղծեց։
Իսկ «նոմենկլատուրային բանդիտները» դարձան հարգարժան մարդիկ, այնքան հագարժան որ նրանց առաջնորդը՝ Կարեն Դեմիրճյանը երկրի նախագահ կդառանար, եթե չկեղծեին ընտրությունները։

Բայց ՀՀՇ֊ն 1990-1991թվերին ընտրությունները չկեղծեց, 80-90տոկոս ձայն ունեին, ինչի՞ կեղծեին։ Նիկոլն էլ ունի 90 տոկոս՝ նա պայքարում է մաքուր ընտրությունների համար, միայն թե պիտի ընտրությունը էն պահին լինի, երբ ինքը մաքուր 90 տոկոս ունի։ Հետո 5 տարի հետո, կերևա արժի՞ մաքուր ընտրություն անել, թե՞ հակահեղափոխականները կարող է սպառնան երկրի անվտանգությանը։ Կասեն, բայց Փաշինյանը խոստացել է որ հենց ձայն չստանա, մի օր էլ չի մնա իշխանության մեջ։ Բայց ուրիշ բաներ էլր խոստացել, օրինակ խոստացել էր որ այլևս դատավորներին վերևից կարգադրություններ չեն լինելու, գաղտնալսված ձայնագրությանը ցույց տվեց որ խաբել է, իսկ ինչո՞ւ այլ հարցերում չի կարող խաբել։

Այո, 1988-1991 թվերին Ղարաբաղ կոմիտեն, ապա Հայոց համազգային շարժումը ամեն քայլ ժողովրդի անունից էր անում, իսկ հենց բերքը հավաքեցին, իշխանության եկան, երկիրը դարձրին մի քանի ընտանիքի սեփականությունը, իսկ լայն զանգվածներին աղքատության մատնեցին։

Ժողովուրդը ուզում է, ժողովրդին մի զայրացրեք։ Լավ, ընդունենք ոչ թե Փաշինյանն է որոշել արտահերթ ընտրությունը դեկտեմբերին անել, այլ ցուցարարները՝ տանը նստել որոշել են՝ նոր տարուց առաջ նոր ԱԺ ունենանք, ու դուրս են եկել փողոց։ Բայց կարելի է հարցնել՝ ո՞վ է ժողովուրդը։ Եթե ՀՀ քաղաքացիություն ունեցող անձինք են, ապա նրանց մեջ կան այնպիսիները որ դեմ են շուտափույթ ընտրություններին, որ առաջարկում են ԱԺ պատգամավորների հետ պայմանավորվածություններով ընտրությունների օրը որոշել, որ ընտրությունը չդառնա մի անձի քմահաճույքը։ Նրանք լուսնից չեն իջել ժողովրդի դեմ դավադրություն անելու համար, նրանք էլ են ժողովուրդ։ Եվ ահա, այստեղ սկսվում են հակասությունները, ինչպե՞ս կարող է ժողովուրդը մի բան ուզի, նրա մի հատվածը, թեկուզ փոքրամասնությունը այլ բան։ Փաշինյանը շատ լավ պրյոմ է օգտագործում՝ նրանք ժողովուրդ չեն, նրանք հակահեղափոխականներ են։ Ավելի դիպուկ բառ կա՝ ժողովրդի թշնամիներ են, բայց չարժի օգտագործել, որ տհաճ զուհգհեռները շատ ակնհայտ չլինեն։ Ոչ ոք չի ուզում հակահեղափոխական լինել, վտանգավոր է, կամ լռում են, կամ էլ արդարանում՝ ախր մենք հակահեղափոխական չենք։ Փաշինյանը ժպտում է՝ ես կորոշեմ թե ովքեր եք դուք, և նրա ժպիտի ալիքները տարածվում են զանգվածների սրտերում։

Բայց կարո՞ղ է այնքան շատ մարդ դուրս չգա փողոց, հեղփոխությունից 5 ամիս անցել է, բայց ոչ մի լուրջ փոփոխություն մարդկանց կյանքում չկա։ Ամեն դեպքում արտերը ժամանակ առ ժամանակ պետք է ոռոգել , նախ թունաքիմիկատ ես փչում «Բոլոր մարդասպանները պետք է պատասխանատվության կանչվեն, թալանվածը՝ մինչեւ վերջին լուման պետք է վերադարձվի ժողովրդին», ապա նախարարիդ շլանգը տալիս որ ջրի՝ մինչև արտահերթ ընտրություն չլինի, ներդրումներ չեն լինելու:

Ու բերքը լցվում է փողոցները, աճում Ազգային ժողովի վրա, Փաշինյանը ահաբեկում է՝ տեսեք, Ազգային ժողովը չցրեք, չթողնեք բերքս հավաքեմ, հանգիստ կողովներով նկուղը շարեմ, բերքիս ճյուղերը կաճեն, ձեզ կխեղդեն։

Տաքսի չնստած, վարորդը ասում է՝ էհ, Փաշինյանը սկում է աչքիցս ընկնել։ Ինչի՞։ Որովհետև շատ կուլտուրական ա, պիտի թողներ մտնեինք ազգային ժողով սաղին ցրեինք, գրավեինք, պրծներ էթար։ Լավ, ի՞նչ կլինի, մի փոքր սպասեք, պատգամավորների հետ համաձայնության գան, նորմալ ընտրություններ անցկացնեն։ Ոնց թե, հենց հրաժարական տա, Քոչարյանին կընտրեն վարչապետ, տանկերը կկոխի, սաղ կվերենա։ Ո՞նց են Քոչարյանին ընտրելու, հենց մեկի մտքով անցնի թեկնածությունը դնի, այ էդ ժամանակ կլցվեք Աժ չեք թողնի։ Չէ, ինչ ես խոսում, էնպես արագ կանեն, չենք հասցնի։
Ախր հիմա երկնքից աստված էլ իջնի, վարչապետ չի կարա դառնա, կթողնեք Նիկոլին թողած աստված ընտրե՞ն։

Չես համոզի, գալիս եմ Ֆեյսբուք, նույն վախը հայտնում է մտավորականը՝ հենց հրաժարական տա, Քոչարյանին վարչապետ կընտրեն։ Շատ լավ ստացվեց, Քոչարյանին Ադրիատիկի ծովափներից բերեց, վրան քրեական գործ հարուցեց, որ նրանով վախացնի ամբոխին։

Մեկ է բան չես համոզի, առաջնորդը 90 տոկոսով Աժն վերցնելու խաթեր դուխով ժողովրդին պարանոյիկ է դարձրել։

Կամ էլ լսում ես՝ շուտ ընտրություններ են պետք ազատվելու համար քրեաօլիգարխիկներից։

Բայց քրեաօլիգարխները վաղուց դարձել են ՀՀ հպարտ քաղաքացիներ և Փաշինյանը ինչ ասի էն էլ կքվեարկեն, Ազգային ժողովում դիմադրում են հիմնականում քաղաքական դեմքերը, որոնց վրա ոչ մի կոմպրոմատ չի լինում աշխատացնել։ Ուրեմն, նրանց մի ձև կա ահաբեկելու՝ ամբոխով՝ շնորհակալ եղեք ինձ որ ձեզ չեն հոշոտում, բայց որ չենթարկվեք, ոչինչ չեմ կարող անել, էնպես որ տեսեք՝ դեկտեմբերին համաձայնվեք, թե չէ հրաժարական կտամ, կցրվեք, որտև ԱԺն պահելու միակ ձևը նոր վարչապետ ընտրելն է, :D քանի գլուխ ունեք մտքներովդ ուրիշ վարչապետ անցկացնեք։ ՔՊ֊ի պատգամավորն էլ հայտարարում է. «Մարդիկ կբռնեն, կմտցնեն աղբարկղերի մեջ, չենք կարողանալու այդ մարդկանց զերծ պահել»։ Հիշե՞նք այն կառավարություները որոնց բանակներն ու ոստիկանությունները «զերծ չէին պահում» ուրիշներին խցեր ու աղբամաններ մտցնելուց։

Այս ահաբեկումը Եվրոպայի խորհդի անդամ երկրում, որտեղ ոչ մի իրավապաշտպան ձայն չի հանում։

Վահան Իշխանյան