Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ռոնալդուն մտադիր է դադարեցնել ակումբում հայտարարած իր գործադուլը և վերադառնալ խաղադաշտ Հույսի սերմնացաններ. Հռոմի պապը՝ Փաշինյանի և Ալիևի մասին Ռոմանոս Պետրոսյանի անունով WhatsApp-ում կեղծ օգտահաշիվ է բացվել Նման պապիկներ ունենալն արդեն կյանքի հաղթանակ է. Էդի Մերֆին և Մարտին Լոուրենսը պապիկ են դառնալու Իտալիայի գավաթ․ «Ինտեր»-ը հաղթեց «Տորինո»-ին և դուրս եկավ կիսաեզրափակիչ Վստահ եմ՝ լավագույնս հանդես կգաք և պատվով կներկայացնեք մեր երկիրը Ես ուզում եմ լավ խաղալ, որ թիմը հաղթի․ Յամալ ԱՄՆ-ն թույլ չի տա, որ Իրանը միջուկային զենք մշակի. Վենս Կան հարցեր, որ պետք է քննարկվեն. Սիմոնյանը՝ Լավրովին Հայաստանը չի կարծում, որ պետք է դուրս գա ԵԱՏՄ-ից. Ալեն Սիմոնյանը՝ Սերգեյ Լավրովին Ելիսեյան պալատը ո՛չ հաստատել է, ո՛չ էլ հերքել այս տեղեկատվությունը. Պեսկով Մոսկվայի պայմաններից մեկը Դոնբասի միջազգային ճանաչումն է որպես Ռուսաստանի տարածք

Ռոնալդուն մտադիր է դադարեցնել ակումբում հայտարարած իր գործադուլը և վերադառնալ խաղադաշտՀույսի սերմնացաններ. Հռոմի պապը՝ Փաշինյանի և Ալիևի մասինՌոմանոս Պետրոսյանի անունով WhatsApp-ում կեղծ օգտահաշիվ է բացվելՔիմ Քարդաշյանի և Լյուիս Համիլթոնի նոր սիրավեպը ընթանում է ծայրահեղ զգուշությամբՆման պապիկներ ունենալն արդեն կյանքի հաղթանակ է. Էդի Մերֆին և Մարտին Լոուրենսը պապիկ են դառնալու Իտալիայի գավաթ․ «Ինտեր»-ը հաղթեց «Տորինո»-ին և դուրս եկավ կիսաեզրափակիչՎստահ եմ՝ լավագույնս հանդես կգաք և պատվով կներկայացնեք մեր երկիրըԵս ուզում եմ լավ խաղալ, որ թիմը հաղթի․ ՅամալԱՄՆ-ն թույլ չի տա, որ Իրանը միջուկային զենք մշակի. ՎենսԿան հարցեր, որ պետք է քննարկվեն. Սիմոնյանը՝ ԼավրովինՀայաստանը չի կարծում, որ պետք է դուրս գա ԵԱՏՄ-ից. Ալեն Սիմոնյանը՝ Սերգեյ ԼավրովինԵլիսեյան պալատը ո՛չ հաստատել է, ո՛չ էլ հերքել այս տեղեկատվությունը. ՊեսկովՄոսկվայի պայմաններից մեկը Դոնբասի միջազգային ճանաչումն է որպես Ռուսաստանի տարածքՆույնականացման քարտերի և անձնագրերի նոր համակարգը պետք է այս տարի ավելի ուշ գործարկվիՄադաթ Բաբայանը և Մելքիսեթ Փաշայանը դատապարտվել են 19, Դավիթ Ալավերդյանը՝ 16 տարվա ազատազրկմանՆյու Յորքում ձնաբքից հետո ձյան և աղբի լեռներ են կուտակվել․ CBSԱվագանու անդամները կկարողանան հետ վերցնել հրաժարականի դիմումըԳյումրի-Բավրա ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է«Ռոսիա Մոլ»-ի աշխատակիցները բողոքի ակցիա են անցկացրելՇիրակի քրեական ոստիկանները հայտնաբերել են մեծ քանակությամբ ալկոհոլային կեղծ խմիչքներ, հումք և սարքեր (տեսանյութ)Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-10 աստիճանովՄենք հույս ունենք, որ պատերազմի արագ ավարտից հետո կկարողանանք սկսել Ուկրաինայի վերակառուցման մեծ ծրագիրը. ՏուսկՀեռուստաընկերություններին կառաջարկվի պետական ֆինանսավորում մանկական և կրթական հաղորդումների համար. ՀՌՀ նախագահՎեդիի մի շարք հասցեների կդադարեցվի գազամատակարարումըԲաքվում հրապարակել են Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, Դավիթ Բաբայանի և մյուսների դատավճիռըՊՆ և ԱԱԾ սահմանապահ զորքերի որոշ ծառայողներ բյուջեի հաշվին բնակարան ձեռք բերելու հնարավորություն կստանան (տեսանյութ)«Դրիֆթ»-ից՝ հատուկ պահպանվող տարածք (տեսանյութ)Մինեսոտայից արտաքսվել է ավելի քան 4 հազար անօրինական միգրանտՈւկրաինայի հետ խաղաղության համաձայնագրի շուրջ առաջընթաց կա․ ԴմիտրիևՔննիչները կանցկացնեն «համալիր հետաքննությունՄեր ընկերությունները բացահայտ դուրս են մղվում Վենեսուելայից. ԼավրովՉինաստանը կշարունակի հանդես գալ որպես կայունություն ապահովող ուժԻրանի գերագույն առաջնորդը «պետք է լրջորեն մտահոգ լինի»Առեղծվածային ու ողբերգական դեպք՝ Արարատի մարզումԲոլորը գիտեն, որ այս իրավիճակը կհասնի իր տրամաբանական ավարտին․ ՎենսԵս Չինաստան եմ գնալու ապրիլին, իսկ նա այստեղ կգա այս տարվա վերջում. ԹրամփՎարչական վարույթների մեծ մասը բովանդակային բնույթ ունի և ուղղված չէ խոսքի ազատության սահմանափակմանըՍահմանվել են Սևանա լճից սիգի արդյունագործական որսի թույլատրելի չափաքանակն ու ժամկետներըՀայաստանում 100 տարեկան անձինք միանվագ 1 մլն դրամ կստանանՕլիմպիական խաղերի բացումից հետո Ջեյ Դի Վենսը կժամանի Հայաստան. APԵթե Ուկրաինան չկանգնեցնի Պուտինին, նա կներխnւժի Եվրոպա․ ԶելենսկիՊարեկների հայտնաբերած հետախուզվողի մոտ մեթամֆետամին տեսակի թմրամիջոց է հայտնաբերվելԱպօրինի գործողության դիմաց կաշառք ստանալու համար մեղադրանք է ներկայացվել Էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինՀղիության արհեստական ընդհատման վերաբերյալ գործող կարգավորումներում որևէ փոփոխություն չի նախատեսվում․ ԱՆ-ից հերքում ենՍտորագրվել է համագործակցության հուշագիրՋուր չի լինի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում և Արմավիրի մարզում Ամերիկյան թիմը սկսում ԹՐԻՓՓ-ի տեղանքի հետազոտման աշխատանքները. ԱՄՆ-ը դեսպանատունՍադրանքներ Ալեն Սիմոնյանի դեմ ԱՄՆ-Իրան լարվածությունը պայթյnւնավտանգ է Մերձավոր Արևելքի համար. ԼավրովՄեծ վթար Զոդի կամուրջի մոտ. վիրավորները հոսպիտալացվել են
Քաղաքականություն

Մենք ունենալու ենք մոնոպոլ իշխանություն, որը չեմ կարծում, որ բխում է մեր երկրի շահերից. Գ. Նուշիկյան

Չեմ կարծում, որ ներդրումների համար անհրաժեշտ է Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ անցկացնել: Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԱԺ նախկին պատգամավոր, «Նուշիկյան ասոցիացիա» ընկերության ղեկավար Գարեգին Նուշիկյանը: «Հենց այս փուլում ես՝ որպես ներդրող, ունեմ բավականին մեծ ներդրումային ծրագիր և ես այդ ծրագիրն իրականացնում եմ: Չեմ կարծում, որ մեր այսօրվա կամ վաղվա կառավարությանը խոչընդոտ կարող է հանդիսանալ ներդրումներին»,- նշեց նա: Ըստ Գ. Նուշիկյանի՝ մոտ ժամանակահատվածում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու դեպքում ՀՀ-ում լինելու է մոնոպոլ իշխանություն. «Չեմ կարծում, որ բխում է մեր երկրի շահերից: Այսօր մեր հասարակությունը կենտրոնացած է մի ուղղության, մի կողմի վրա և չկա այլ ոչ մի կողմ: Մեր երկրին դա լավ բանի չի բերելու»,- ասաց նա:

- Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները պետք է տեղի ունենան դեկտեմբերին, քանի որ գործարարները սպասում են՝ Հայաստանում ներդրումներ անելու համար: Ձեր կարծիքով՝ ներկա քաղաքական իրավիճակը խանգարո՞ւմ է ներդրումների ներգրավմանը:

- Միգուցե, վարչապետը ավելի շատ բան գիտի, քան ես, բայց ես այդ կարծիքին չեմ, որ ներդրումների համար անհրաժեշտ է ԱԺ-ի արտահերթ ընտրություններ անցկացնել: Բայց ներքաղաքական ստեղծված իրավիճակից ելնելով, կարծում եմ, որ անհրաժեշտ են խորհրդարանական նոր ընտրություններ, որպեսզի այսօր տիրող մթնոլորտը հանդարտվի: Ես չգիտեմ, դա կլինի դեկտեմբերին, թե մայիսին, հունիսին, բայց լավ կլիներ, որ դա տեղի ունենար կոմպրոմիսային պայմաններում, որպեսզի անտեղի լարվածություն չլիներ, որը շատ խանգարում է մեր բնականոն կյանքին՝ թե՛ գործադիրի, թե՛ օրենսդիրի, թե՛ ընդհանրապես ամբողջ հասարակության կյանքը խաթարվել է դրանով:

- Դուք որպես գործարար, ներդրող, այս ժամանակահատվածում ներդրում կանեի՞ք, թե՞ կսպասեիք անորոշությունը վերանար, ընտրությունները տեղի ունեաին, նոր ներդրում կկատարեիք:

- Հենց այս փուլում ես որպես ներդրող ունեմ բավականին մեծ ներդրումային ծրագիր և ես այդ ծրագիրն իրականացնում եմ: Չեմ կարծում, որ մեր այսօրվա կամ վաղվա կառավարությանը խոչընդոտ կարող է հանդիսանալ ներդրումներին: Ես բացարձակ մտավախություն չունեմ այս առումով: Իմ օրինակով փորձում եմ մարդկանց՝ իմ բարեկամներին, ընկերներին, մնացածին ցույց տալ, որ մեր պետության զարգացման համար անհրաժեշտ է երկրում ներդրումներ կատարել: Ես միշտ կարծել եմ, որ առաջին հերթին մեր երկիրը մենք ինքներս պետք է կառուցենք, ներդրումներ իրականացնենք, որպեսզի դրսի ներդրողները տեսնեն, վստահություն լինի մեր երկրի նկատմամբ և իրենք էլ ներդրում անեն:

- Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ ԱԺ արտահերթ ընտրությունները պետք է դեկտեմբերին տեղի ունենան, սակայն խորհրդարանական ընդդիմադիր ուժերը նշում են, որ նախ Ընտրական օրենսգիրքը պետք է փոփոխվի, որպեսզի հնարավոր լինի պատշաճ ընտրություններ անցկացնել: Ի՞նչ եք կարծում, հնարավո՞ր է կարճ ժամկետում, ինչպես ԱԺ ուժերն են ասում՝ պատշաճ ընտրություններ անցկացնել:

- Նայած, թե մենք ինչ ենք հասկանում պատշաճ ընտրություններ ասելով: Երևանի ավագանու ընտրություններն էլ շատ պատշաճ ու նորմալ անցկացվեցին, բայց մենք ունեցանք 82 տոկոսանոց կառավարում, որը չեմ կարծում, որ բխում էր քաղաքապետարանի հետագա աշխատանքի արդյունավետությունից: Ես բազմիցս ասել եմ, որ երկրում պետք է լինի շատ ուժեղ ընդդիմություն: Բոլոր իշխանությունների ժամանակ ընդդիմությունը մեզ համար շատ կարևոր է: Տեսեք, հիմա գործադիրը մի թև է, օրենսդիրը մի թև է, դա երկրի համար օգտակար ամենադասական իշխանավարության ձևն է: Երկու կողմերն էլ իրենց քայլերում շատ ավելի զգույշ են, խոհեմ են, քայլ անելուց առաջ ավելի երկար են մտածում, և դա բերում է մեր երկրի համար դրական արդյունքներ:

- Կարծում եք, որ մոտ ժամանակում ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացման դեպքում խորհրդարանում էլ նո՞ւյն պատկերը կստեղծվի, ինչը Երևանի ավագանիում է:

- Միանշանակ: Ճիշտ է՝ դա ունի և օբյեկտիվ, և սուբյեկտիվ հիմքեր: Մեր հասարակությունը նախկին իշխանություններից, նախկին կառավարումից այնպես հոգնած է ու հիասթափված է, որ միանշանակ ունենալու ենք մոնոպոլ իշխանություն, որը չեմ կարծում, որ բխում է մեր երկրի շահերից:

- Այսինքն, պետք է ընդդիմադիր քաղաքական ուժերին ժամանակ տրվի ընտրություններին պատրաստվելու համար: Մայիսից մինչև դեկտեմբերը բավարար ժամանակահատված չէ՞ր ընդդիմադիր քաղաքական ուժերի համար պատրաստվելու ընտրություններին:

- Նախևառաջ խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերը բոլորն էլ միահամուռ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների հետ կապված ունեն իրենց դիտարկումները, առարկությունները: Ժամանակին ես էլ եմ իմ դժգոհությունը հայտնել և դեմ արտահայտվել ռեյտինգային ընտրակարգին, կարելի է ասել, դրա համար էլ այն ժամանակ իմ թեկնածությունը չառաջադրեցի ընտրություններին: Որոշակի փոփոխություններ պետք է լինեն, և իհարկե, ժամանակ է հարկավոր, որպեսզի մեր հասարակությունն էլ կարողանա օբյեկտիվ գնահատել իրողությունները, կուսակցությունների քարոզարշավները, քաղաքական ծրագրերը և այլն: Տարբեր տեսակի հարցեր կան, որոնք հասարակությանը բացարձակ չեն հետաքրքրում: Այսօր մեր հասարակությունը կենտրոնացած է մի ուղղության, մի կողմի վրա և չկա այլ ոչ մի կողմ: Մեր երկրին դա լավ բանի չի բերելու: Մեր երկրի քաղաքականությունը, հասարակությունը պետք է կոնսոլիդացված լինի, մենք շատ ծանր ժամանակներ ենք ապրում, շատ բարդ տարածաշրջանում ենք ապրում: Այսօրվա ամեն ինչը մեզ բացարձակ հարկավոր չէ, պետք է ավելի սառը սկսել դատել: Պետք չէ ոչ մեկի մեջ թշնամի տեսնել, մենք թշնամիներ չունենք: Ընդհակառակը, բոլոր տեղերում, բոլոր կուսակցություններում կարող ուժեր կան, խելացի, պարկեշտ մարդիկ ունենք, պետք է այդ ամբողջը կոնսոլիդացնել, միասնական ուժ է պետք դառնալ, որպեսզի կարողանանք այս ծանր ժամանակներում գոյատևենք: Մեծ հաշվով սա երկրի, պետության խնդիր է, պաշտոնի կամ իշխանության խնդիր չէ:

Հակոբ Ասլանյան