Երևանում ավտոբուս է այրվել
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 04:44-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սեբաստիա և Տիչինա փողոցների խաչմերուկի մոտակայքում այրվում է ավտոբուս: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Սեբաստիա փողոցի թիվ 123 հասցեում գտնվող «Նառատուր» տուրիստական ընկերությանը պատկանող (տնօրենը՝ Ն. Ն.) «Mercedes 403» մակնիշի ավտոբուսում հրդեհ է բռնկվել:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:10-ին, մարվել՝ 05:42-ին: Այրվել են ավտոբուսի դիմային հատվածը՝ ամբողջությամբ և սրահը՝ մասամբ:
Հրդեհի հետևանքով վնասվել են նույն հասցեում գտնվող ավտոպահեստամասերի խանութ սրահի պատուհանները:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում