ՀՀ ներգրավվածությունը Ֆրանկոֆոնիային սիմետրիկ պատասխան է Ադրբեջանի ներգրավվածությանը իսլամական կոնֆերանսին. Ֆարմանյան
ՀՀ-ի ներգրավվածությունը Ֆրանկոֆոնիային ինչ-որ առումով սիմետրիկ պատասխան է Ադրբեջանի ներգրավվածությանը իսլամական կոնֆերանսին: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 5-ին, ԱԺ-ում «ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ նշեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը:
Նա հարց ուղղեց հարցը ներկայացնող ԱԳ փոխնախարար Ռուբեն Ռուբինյանին՝ նշելով. «Ինչպե՞ս եք գնահատում Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները, կա՞ն խնդիրներ, որոնք դեռեւս համարվում են մտահոգիչ: Որովհետեւ մեր երկրի համար աննախադեպ ներկայացուցչական միջոցառում է նախատեսվում Հայաստանում: Օբյեկտիվորեն մինչ օրս ներկայացվել է ներկայացուցչական կազմը, բայց հորդորում եմ նաեւ ներկայացնել այն արտաքին քաղաքական ակնկալիքները, որոնք սպասում ենք՝ արձանագրելու որպես ձեռքբերում գագաթնաժողովի արդյունքում»:
Ի պատասխան ռուբինյանը նշեց, որ նախապատրաստական աշխատանքներն ընթանում են ըստ պլանավորվածի, եւ համապատասխան գերատեսչություններն աշխատում են, որ ամեն ինչ լավ կազմակերպված լինի:
Ինչ վերաբերում է արտաքին քաղաքական կոնտեքստին, ԱԳ փոխնախարարն ասաց, որ տեղյակ են, որ ժամանելու են բազմաթիվ պետությունների ու կառավարությունների ղեկավարներ, նախարարներ, այդ թվում այնպիսի պետությունների ղեկավարներ, ինչպիսիք են Ֆրանսիան, Կանադան: «Սա յուրահատուկ հնարավորություն է ՀՀ-ի համար խթանել հարաբերություններն այնպիսի աֆրիկյան երկրների հետ, որոնց հետ կապերի հնարավորությունը բավական սահմանափակված է ,եւ այսպիսի մասշտաբի միջոցառումը միանշանակ կբարձրացնի ՀՀ-ի հեղինակությունը»,-ասաց նա:
Ֆարմանյանն էլ նկատեց, որ Հայաստանի ներգրավվածությունը Ֆրանկոֆոնիային ինքնին նպատակներից մեկն էլ եղել է որպես կամուրջ դիտարկել համագործակցության այնպիսի երկրների հետ, որոնց հետ, երբեմն, միայն ՄԱԿ-ի շրջանակներում են համագործակցում. «Բայց այդուհանդերձ գագաթնաժողովն ունենալո՞ւ է հռչակագիր, երկկողմ հարաբերությունների ձեւաչափ, իհարկե, ծանրակշիռ պետության ղեկավարի այցը կարեւոր տեղեկատվական առիթ է, բայց կարեւոր է ձեռքբերումների առումով: Մասամբ տեղյակ լինելով՝ ներկայացնել այն, ինչ սպասում ենք բովանադակային առումով: Հայաստանի ներգրավվածությունը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանն ինչ-որ առումով սիմետրիկ պատասխան է եղել Ադրբեջանի ներգրավվածությանը իսլամական կոնֆերանսի կազմակերպությունում դիրքորոշումների բալանսավորման տեսանկյունից»:
ԱԳ նախարարն արձագանքեց, որ սա, իսկապես, կարեւոր փուլ է մեզ համար համար՝ հաշվի առնելով նաեւ վերջերս տեղի ունեցած քաղաքական փոփոխությունները. «Սա ցույց է տալիս, որ Հակյաստանում չնայած քաղաքական փոփոխություններին, կայունությունը պահպանվել է, ՀՀ-ի պետական համակարգը գործել է անխափան, ՀՀ-ի քաղաքական համակարգը բավական կայացած է, որպեսզի այսպիսի մասշտաբի միջոցառումը տեղի ունենա եւ տեղի ունենա պատշաճ կազմակերպված»:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում