Սմբատ Բարսեղյանի, Արմեն Բիլյանի եւ Պավել Մանուկյանի կալանքը փոխելու պահանջը հասունացած է. Վարուժան Ավետիսյան
Արդեն ակնհայտ է, որ հատկապես խափանման միջոցը փոխելու հարցով պահանջը խիստ հասունացած է, միանգամայն արդարացի է եւ դա ոչ միայն կոնկրետ Պավել Մանուկյանի կամ Արմեն Բիլյանի պահանջն է, այլ ամբողջ ժողովրդի պահանջն է: Այս մասին «Սասնա Ծռերի» գործով դատական նիստում հայտարարել է Վարուժան Ավետիսյանը:
Նա մասնավորապես, հայտարարել է.
«Իրավիճակ է փոխվել Հայաստանում, շարունակում է փոխվել ու այդ փոփոխությունը պետք է արձանագրվի: Եթե այդ փոփոխությանը համապատասխան որոշումներ չկայացվեն, ապա մենք կունենանք անցանկալի իրավիճակներ ամեն առումներով, թե’ հոգեբանական, թե’ ներքին լարումներ, թե’ ընդհանրապես ժողովրդի հույսի եւ հավատի անկում, եւ այլ կարեւոր որակական գործոնների կորուստներ, որոնք էապես կվնասեն մեր ազգային անվտանգությանը եւ մեր առաջընթացին:
Այդ պատճառով ես հորդորում եւ խնդրում եմ նախ Պավել Մանուկյանին եւ Արմեն Բիլյանին չգնալ ծայրահեղ քայլի եւ իմանալ, որ դա ամբողջ ժողովրդի պահանջն է, եւ հորդորում եմ նաեւ Ձեզ`դատավարության մյուս մասնակիցներին (դատախազություն եւ դատարան), որ ավելի լայն համատեքստի մեջ նայեն այս երեւույթին, քան թե ուղղակի որպես քրեադատավարական գործընթացի մի բաղադրիչի»:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում