Վարչապետի հրահանգով բերման են ենթարկում ցուցարարներին հայհոյողներին
Հոկտեմբերի 2-ին Ազգային ժողովի տարածքում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ այսօր բերման է ենթարկվել ևս երկու քաղաքացի, այսպիսով բերման ենթարկվածների թիվը հասել է 5-ի, «Ազատության»-ը փոխանցեցին ոստիկանությունից։
Ոստիկանությունից նաև նշեցին, որ գործն իրենց մոտ է, քրեական գործ դեռ հարուցված չէ։
Խոսքը վերաբերում է լրատվամիջոցների տարածած մի տեսանյութի, ըստ որի, Ազգային ժողովի հանրապետական պատգամավորներ Միհրան Պողոսյանը (Քեթրինի Միհրան) և Արայիկ Գրիգորյանը (Ավշարի Արայիկ) հայհոյանքներ են հնչեցնում ցուցարարների հասցեին։
Նշենք, որ այս միջադեպին երեկ Ազգային ժողովում՝ հարցուպատասխանի ժամանակ «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանի խնդրանքով անդրադարձավ նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով. - «Այդ միջադեպը վկայում է այն մասին, որ ուժային կառույցները, մասնավորապես, որոշ դեպքերում լավ չեն կատարել հանրահավաքում իմ հնչեցրած այն հրահանգը, որ որոշ օլիգարխներին և նրանց թիկնապահներին պետք է պառկեցնել ասֆալտին։ Այ եթե պատշաճ ձևով էդ հրահանգը կատարած լինեին, կարծում եմ, երեկվա միջադեպը չէր լինի»։
Վարչապետն ընդգծեց՝ նման պահվածք ցուացաբերողներն անպայման արժանի հակահարված կստանան օրենքի կողմից։


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում