Դեմիրճյան փողոցում հավաքված կանայք թույլ չեն տվել ՀՅԴ–ական պատգամավորին մտնել ԱԺ
ՀՅԴ խմբակցության պատգամավոր Ռուզան Առաքելյանին այսօր չի հաջողվել մուտք գործել ԱԺ շենք և մասնակցեք արտահերթ նիստին։
NEWS.am–ի հետ զրույցում պատգամավորը հայտնեց, որ երբ հասել է Դեմիրճյան փողոցի մուտքի մոտ՝ դարպասներն արդեն փակ են եղել։
Ըստ պատգամավորի՝ դարպասների մոտ հավաքված մարդկանցից մի կին ճանաչել է իրեն և սկսել վիրավորել։
«Շատ հիստերիկ ձևով մոտեցավ, փորձելով վիրավորել ինձ, բարձրաձայն բղավում էր, որ ես դաշնակցական պատգամավոր եմ, որ մյուսների ուշադրությունն իմ վրա սեւեռեր, ես իհարկե հանգստացի այդ կնջը և դուրս եկա»,– նշեց նա՝ հավելելով, որ մեծ դժվարությամբ է կարողացել դուրս գալ Դեմիրճյան փողոցից։
Պատգամավորը հայտարարեց, որ թեեւ ինքը չի մասնակցել նիստին և քվեարկելու հնարավորություն չի ունեցել, սակայն միանում է նախագծին կողմ քվեարկած պատգամավորներին։
Պատգամավորը նաև հայտարարեց, որ ՀՅԴ –ն ավելի վաղ է հետ կանչել կառավարության իր անդամներին, քան Նիկոլ Փաշինյանը կազատեր նրանց։


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում