Աշոտյանը հասկացել է Փաշինյանի մտահոգության պատճառը
Հնարավորինս արագ արտահերթ ընտրություններ անցկացնելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի ցանկության իրական դրդապատճառը ներդրումների ներգրավումը կամ կայունությունը չէ: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 2-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանը:
Նա նկատեց, որ այս ամիսներին թե Նիկոլ Փաշինյանը, թե առաջին փոխվարչապետ Արարատ իրզոյանը, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը արտերկրում բիզնես ֆորումների են մասնակցել, բայց որեւէ տեղ չի հնչել, որ գործարարները չեն ցանկանում ներդրում անել ու դա կապում են ընտրությունների հետ:
«Մոսկվայում գործարարների հետ Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը տեսե՞լ եք, որ որեւէ գործարար ներդրումների խնդիրը կապի ընտրությունների հետ: Արարատ Միրզոյանը Հռոմում բիզնես ֆորումի մասնակցեց, եկավ: Որեւէ տեղ տեսե՞լ եք, որ գրվի, որ բիզնեսմեններն ասել են, մենք գումար կդնենք, եթե Հայաստանում լինեն արտահերթ ընտրություններ: «Լիդիանը» սպասում է, որ ընտրություններ լինեն, նո՞ր փող դնի: Ես պատրաստ եմ կառավարությանը հարցնել, թող նշեն 5 ամենախոշոր ներդրողների անունները, որոնք խոստացել են ներդրումներ, եթե լինեն ընտրություններ»,-հայտարարեց Աշոտյանը:
Նա նկատեց, որ արտահերթ ընտրություններ անցկացնելու իրական իրական քաղաքական դրդապատճառներն այլ են. «Ինձ համար ակնհայտ է, որ ընտրություններ կազմակերպելու անհրաժեշտության նոր վերսիան՝ կայունություն, ներդրումներ, բիզնեսմեններ, քննադատության չի դիմանում: Դա չի պատճառը: Պատճառը հետեւյալն է, որ գործող վարչապետը ունի մտահոգություններ, որ երբ սպառվի իր աշխատելու սահմանադրական իմունիտետը, մայիսի 9-ից նա կարող է ԱԺ-ում անվստահության քվե ստանալ: Սա է հիմնական հանգրվանը, որի մասին մի քանի ագամ խոսել է նաեւ Նիկոլ Փաշինյանը: Ես հասկանում եմ Նիկոլ Փաշինյանի մտահոգությունը եւ բանակցությունների նպատակը պետք է լինի փոխադարձ մտահոգությունները չեզոքացնելը»,-հայտարարեց նա:
Աշոտյանի խոսքով, վարչապետը, ինչպես ինքն է ասում, հեղափոխության հաղթանակն ամրագրելու համար փորձում է ֆորսմաժորային իրավիճակ ստեղծել, որ շուտ կապիտալիզացնի առկա վիճակը:
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում