Ոչ այն պետք է ասվեր, ոչ էլ այս կամ ինչո՞ւ ենք հիշում Ալիեւին
Սեպտեմբերի կեսերին, երբ դեռ ընթանում էր Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավը, ՔՊ-ի հանրահավաքներից մեկում Նիկոլ Փաշինյանը որոշեց անդրադառնալ Ադրբեջանին, այդ երկրի նախագահին եւ նրա որդուն:
Նիկոլ Փաշինյանին հանրահավաքային էներգետիկան այնքան ոգեւորեց, որ նա հետեւյալ հայտարարությունն արեց. «Եթե ես մեր բանակին, մեր զինվորներին ուղարկեմ զոհվելու, առաջինն ուղարկելու եմ իմ որդուն, եթե դու էլ ես էդպես անելու, առաջինն ուղարկիր քո որդուն, եւ մի խաբիր քո ժողովրդին եւ քո թալանածը մի ներկայացրու որպես հայրենիք եւ քո թալանածի պաշտպանությունը մի ներկայացրու հայրենիքի պաշտպանություն»:
Բնականաբար, հանրահավաքի մասնակիցներն այս խոսքերն ընդունեցին մեծ խանդավառությամբ, եւ անգամ չմտածեցին, թե արդյոք պետք էր նման արտահայտություններ անել մի մարդու մասին, որի հետ հետո պետք է հանդիպես եւ քննարկես Արցախի հարցը:
Հետաքրքիրն այն է, որ այս հայտարարությունից ընդամենը մի քանի օր անց Նիկոլ Փաշինյանը կրկին անդրադարձավ Իլհամ Ալիեւին, շեշտելով, թե նա կիրթ մարդու տպավորություն է թողնում:
Եւ նորից հարց է առաջանում, թե պետք է արդյոք նման հաճոյախոսություն անել մի մարդու մասին, որը գլխավորում է մեր հակառակորդ երկիրը, եւ որի հետ պետք է քննարկել Արցախի խնդիրը:
Ավելին, ի՞նչ իմաստ ունի այսքան հաճախ տալ Իլհամ Ալիեւի անունը, խոսել նրա մասին, երբ նա երբեք չի հիշատակում քո անունը:
Ակնհայտ է, որ ոչ պետք է լիներ Նիկոլ Փաշինյանի առաջին հայտարարությունը, ոչ էլ՝ երկրորդը:
Վերջին հաշվով միշտ պետք է մտածել նաեւ պետության արժանապատվության եւ հեղինակության մասին:
Վահրամ Գեւորգյան
Top-News.am


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում