Երկրի շահերից բխող առաջարկներ
Վազգեն Մանուկյանը նախօրեին շատ պարզ եւ կարեւոր ձեւակերպում արեց. «Եթե ուզում ենք բուժել հասարակությունը, ունենալ ժողովրդավարական պետությանը բնորոշ մրցակցային քաղաքական լուրջ կուսակցություններ, ազատ ընտրությունների միջոցով նպաստել պետական ինստիտուտների զարգացմանը, ապա ամայացած քաղաքական դաշտում շուտափույթ նոր, նույնիսկ մաքուր ընտրություններ անցկացնելը չի նպաստի այդ խնդրի լուծմանը, այլ հակառակը՝ կխորացնի այն»:
Եւ իսկապես, եթե մեր նպատակը, կառավարության նպատակն իրականում Հայաստանի ժողովրդավարացումն է, զարգացումն ու առաջընթացը, ապա մենք ընտրության հարցում չենք կարող եւ իրավունք չունենք շտապել: Չենք կարող շտապել, քանի որ.
ա. Այս կամ այն պատճառով Հայաստանում այսօր գոյություն չունեն մրցակցային լուրջ կուսակցություններ
բ. Էյֆորիկ վիճակում անցկացված ընտրություններում ձեւավորված խորհրդարանն արդեն մի քանի ամիս անց չի կարող արտահայտել ժողովրդի իրական տրամադրությունները
գ. Արտահերթ խորհրդարանական ընտրությունները պետք է անցկացվեն բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ բարեփոխված ընտրական օրենսգրքով
դ. Մինչ ընտրությունները պետք է վերանայվի Կուսակցությունների մասին օրենքը
Դժվար է չհամաձայնել Վազգեն Մանուկյանի հետ, որը պնդում է, որ միայն մի քանի անհրաժեշտ քայլերից հետո պետք է հայտարարվի արտահերթ ընտրությունների օրը:
Ավելացնենք նաեւ, որ շատ ավելի ճիշտ եւ ընդունելի կլինի, եթե արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը հայտարարվի գոնե խորհրդարանում ներկայացված բոլոր ուժերի միջեւ ձեռք բերված համաձայնությամբ:
Սա եւս կարեւոր քայլ կլինի դեպի իրական ժողովրդավարություն եւ զարգացում:
Հակոբ Ասատրյան
Top-News.am


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում