Ուրցաձորում կրկին ճանապարհ են փակել․ այս անգամ պահանջում են, որ գյուղապետը հրաժարական չտա
Արարատի մարզի Ուրցաձոր համայնքում համայնքապետի Ռաֆիկ Անդրեասյանի համակիրները փակել են միջպետական ճանապարհը։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց ճանապարհը փակած գյուղացիներից մեկը։
«Պահանջում ենք, որ գյուղապետը հրաժարական չտա, հիմքեր չկան հրաժարականի, քանի որ նրա կողմնակիցները ավելի շատ են, քան ընդդիմադիրները»,-ասաց համագյուղացիներից Նարեկը։
Նա նշեց, որ գյուղացիների մի մասն էլ հավաքվել է համյանքապետարանի մոտ եւ սպասում է Տարածքային կառավարման եւ զարգացման փոխնախախարար Վաչե Տերտերյանին, քննարկում է լինելու կապված գյուղապետի հետագա պաշտոնավարման հետ։
Ուրցաձորի բնակիչը նշեց, որ եթե այսօր համայնքապետի հարցը չլուծվի, իրենք նորից ճանապարհ կփակեն։
Նախօրեին Ուրցաձորի բնակիչները փակել էին Հայաստան-Իրան միջպետական մայրուղին՝ պահանջելով համայնքապետ Ռաֆիկ Անդրեասյանի հրաժարականը: Ավելի ուշ նրանք բացել էին ճանապարհը՝ պայմանով, որ համայնքապետը համաձայնություն տա. հակառակ դեպքում նորից կփակեն ճանապարհը:
Նշենք, որ Արարատի մարզի Ուրցաձոր խոշորացված համայնքի բնակիչները պնդում են, որ իրենց համայնքի ղեկավար Ռաֆիկ Անդրեասյանը չարաշահումներ է կատարել եւ պետք է հրաժարական տա։ Իրավապահները ամիսներ առաջ քրեական գործեր են հարուցել։ «Քայլ արա, փրկիր Ուրցաձորը» կարգախոսով՝ բնակիչները պնդում են, որ Ուրցաձոր համայնքի ղեկավար Ռաֆիկ Անդրեասյանը գուղը սարքել է անձնական օգտագործման տարածք և ամեն բան անում է բացառապես իր նպատակահարմարությամբ։
Նշենք նաեւ, որ Ուրցաձոր համայնքը խոշորացման արդյունքում ձևավորվել է Ուրցաձոր, Շաղափ և Լանջանիստ գյուղերի միավորումից: Ուրցաձորում շուրջ 3000 բնակիչ է ապրում:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում