Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կենտրոնականի համայնքային ոստիկանները հայտնաբերել են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցուց գողություն կատարած տղամարդուն (տեսանյութ) Հայտարարություն Սահմանվել է երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցների ընդունելության և ավարտական միասնական կարգը Ցուցահանդես՝ Բեռլինի թանգարաններից ընտրված բացառիկ ցուցանմուշներով Դահուկորդները հինգ ժամ մնացել են ճոպանուղիներում Կադրային տեղափոխություններ` պարեկային ծառայության ղեկավար և սպայական կազմում Վենսը Հայաստանից հետո անմիջապես Ադրբեջան չի մեկնի. Euronews Աբու Դաբիում ավարտվել են Ուկրաինայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Մադրիդի «Ռեալի» առաջատարները դժգոհ են Արբելոայի տակտիկական որոշումներից Ինտերը հաղթեց Տորինոյին և դուրս եկավ կիսաեզրափակիչ Կողմերը համաձայնել են պահպանել պայմանագրի պայմանները և սկսել բանակցություններ նոր համաձայնագրի շուրջ Ռոնալդուն մտադիր է դադարեցնել ակումբում հայտարարած իր գործադուլը և վերադառնալ խաղադաշտ

Կենտրոնականի համայնքային ոստիկանները հայտնաբերել են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցուց գողություն կատարած տղամարդուն (տեսանյութ)ՀայտարարությունՍահմանվել է երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցների ընդունելության և ավարտական միասնական կարգըՑուցահանդես՝ Բեռլինի թանգարաններից ընտրված բացառիկ ցուցանմուշներովԴահուկորդները հինգ ժամ մնացել են ճոպանուղիներումԿադրային տեղափոխություններ` պարեկային ծառայության ղեկավար և սպայական կազմումՎենսը Հայաստանից հետո անմիջապես Ադրբեջան չի մեկնի. EuronewsԱբու Դաբիում ավարտվել են Ուկրաինայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բանակցություններըՄադրիդի «Ռեալի» առաջատարները դժգոհ են Արբելոայի տակտիկական որոշումներիցԻնտերը հաղթեց Տորինոյին և դուրս եկավ կիսաեզրափակիչԿողմերը համաձայնել են պահպանել պայմանագրի պայմանները և սկսել բանակցություններ նոր համաձայնագրի շուրջՌոնալդուն մտադիր է դադարեցնել ակումբում հայտարարած իր գործադուլը և վերադառնալ խաղադաշտՀույսի սերմնացաններ. Հռոմի պապը՝ Փաշինյանի և Ալիևի մասինՌոմանոս Պետրոսյանի անունով WhatsApp-ում կեղծ օգտահաշիվ է բացվելՔիմ Քարդաշյանի և Լյուիս Համիլթոնի նոր սիրավեպը ընթանում է ծայրահեղ զգուշությամբՆման պապիկներ ունենալն արդեն կյանքի հաղթանակ է. Էդի Մերֆին և Մարտին Լոուրենսը պապիկ են դառնալու Իտալիայի գավաթ․ «Ինտեր»-ը հաղթեց «Տորինո»-ին և դուրս եկավ կիսաեզրափակիչՎստահ եմ՝ լավագույնս հանդես կգաք և պատվով կներկայացնեք մեր երկիրըԵս ուզում եմ լավ խաղալ, որ թիմը հաղթի․ ՅամալԱՄՆ-ն թույլ չի տա, որ Իրանը միջուկային զենք մշակի. ՎենսԿան հարցեր, որ պետք է քննարկվեն. Սիմոնյանը՝ ԼավրովինՀայաստանը չի կարծում, որ պետք է դուրս գա ԵԱՏՄ-ից. Ալեն Սիմոնյանը՝ Սերգեյ ԼավրովինԵլիսեյան պալատը ո՛չ հաստատել է, ո՛չ էլ հերքել այս տեղեկատվությունը. ՊեսկովՄոսկվայի պայմաններից մեկը Դոնբասի միջազգային ճանաչումն է որպես Ռուսաստանի տարածքՆույնականացման քարտերի և անձնագրերի նոր համակարգը պետք է այս տարի ավելի ուշ գործարկվիՄադաթ Բաբայանը և Մելքիսեթ Փաշայանը դատապարտվել են 19, Դավիթ Ալավերդյանը՝ 16 տարվա ազատազրկմանՆյու Յորքում ձնաբքից հետո ձյան և աղբի լեռներ են կուտակվել․ CBSԱվագանու անդամները կկարողանան հետ վերցնել հրաժարականի դիմումըԳյումրի-Բավրա ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է«Ռոսիա Մոլ»-ի աշխատակիցները բողոքի ակցիա են անցկացրելՇիրակի քրեական ոստիկանները հայտնաբերել են մեծ քանակությամբ ալկոհոլային կեղծ խմիչքներ, հումք և սարքեր (տեսանյութ)Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-10 աստիճանովՄենք հույս ունենք, որ պատերազմի արագ ավարտից հետո կկարողանանք սկսել Ուկրաինայի վերակառուցման մեծ ծրագիրը. ՏուսկՀեռուստաընկերություններին կառաջարկվի պետական ֆինանսավորում մանկական և կրթական հաղորդումների համար. ՀՌՀ նախագահՎեդիի մի շարք հասցեների կդադարեցվի գազամատակարարումըԲաքվում հրապարակել են Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, Դավիթ Բաբայանի և մյուսների դատավճիռըՊՆ և ԱԱԾ սահմանապահ զորքերի որոշ ծառայողներ բյուջեի հաշվին բնակարան ձեռք բերելու հնարավորություն կստանան (տեսանյութ)«Դրիֆթ»-ից՝ հատուկ պահպանվող տարածք (տեսանյութ)Մինեսոտայից արտաքսվել է ավելի քան 4 հազար անօրինական միգրանտՈւկրաինայի հետ խաղաղության համաձայնագրի շուրջ առաջընթաց կա․ ԴմիտրիևՔննիչները կանցկացնեն «համալիր հետաքննությունՄեր ընկերությունները բացահայտ դուրս են մղվում Վենեսուելայից. ԼավրովՉինաստանը կշարունակի հանդես գալ որպես կայունություն ապահովող ուժԻրանի գերագույն առաջնորդը «պետք է լրջորեն մտահոգ լինի»Առեղծվածային ու ողբերգական դեպք՝ Արարատի մարզումԲոլորը գիտեն, որ այս իրավիճակը կհասնի իր տրամաբանական ավարտին․ ՎենսԵս Չինաստան եմ գնալու ապրիլին, իսկ նա այստեղ կգա այս տարվա վերջում. ԹրամփՎարչական վարույթների մեծ մասը բովանդակային բնույթ ունի և ուղղված չէ խոսքի ազատության սահմանափակմանըՍահմանվել են Սևանա լճից սիգի արդյունագործական որսի թույլատրելի չափաքանակն ու ժամկետներըՀայաստանում 100 տարեկան անձինք միանվագ 1 մլն դրամ կստանան
Քաղաքականություն

Խորհրդարանական ընտրություններն այլ դիտանկյունից

Երևանի ընտրություններից հետո ակնհայտ է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների արագացման ճնշումները մեծանալու են։ 80 տոկոսը Ն. Փաշինյանին տալիս է բարոյական իրավունք՝ պնդելու ամենասեղմ ժամկետներում արտահերթ ընտրությունների անցկացման անհրաժեշտությունը։

Մինչ վեճը գնում է «թույլ տա՞լ արագ արտահերթ ընտրություններ, թե՞ թույլ չտալ» տրամաբանության մեջ, մենք առաջարկում ենք խնդրին նայել այլ տեսանկյունից։ Առաջարկում ենք՝ դուրս գալ փաստարկների և հակափաստարկների, ցանկությունների և չկամության դաշտից և ուղղակի փորձել հասկանալ, թե ինչ ենք ստանալու արագ ընտրությունների արդյունքում։ Մոդելավորել այդ հնարավոր «նոր Հայաստանը»։

Նոր իրողություն առաջին

Ամենայն հավանականությամբ՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորած ուժը ստանալու է նույնքան ձայն, որքան Երևանի ընտրություններին՝ 80 և ավելի տոկոս։ Այս պահին չկա որևէ հակափաստարկ, թե ինչու պետք է այդ թիվը լինի ավելի փոքր։ Սա նշանակում է՝ միաձայն և միահեծան իշխանություն։ Սա նշանակում է՝ որևէ զսպող մեխանիզմի, որևէ հակակշռի բացակայություն։

Մենք ունենալու ենք փաստացի միակուսակցական կառավարություն և գրեթե միակուսակցական ԱԺ։ Կառավարությունը գործելու է այնպես, ինչպես ցանկանալու է, և ինքն է լինելու իր աշխատանքի գնահատողը։ Մոտավորապես նման իշխանություն էր փորձում ստանալ Սերժ Սարգսյանը կառավարման վերջին փուլում, երբ խորհրդարանը միայն դակում էր կառավարության ներկայացրած օրինագծերը, և որևէ ընդդիմադիր ուժ չէր կարողանում ազդել պրոցեսների վրա։

Նոր իրողություն երկրորդ

Միահեծան գործադիր և օրենսդիր իշխանության ձևավորումից հետո հակահեղափոխության գաղափարը վերջանում է։ Լայն զանգվածներին այլևս հնարավոր չի լինելու վախեցնել հակահեղափոխության ռևանշով։ Այլևս բոլոր ձախողումների, դժվարությունների, առկա և ծագող խնդիրների պատասխանատուն լինելու է նոր լիակատար իշխանությունը։ Մնացած բոլոր ուժերը և հրապարակային անհատները հայտնվելու են խորհրդարանից դուրս, և չլուծվող սոցիալական խնդիրներների ֆոնին կրկին աճելու է փողոցի լարվածությունը։ Բայց հիմա՝ ոչ թե հանուն, այլ ընդդեմ գործող իշխանության։

Նոր իրողություն երրորդ

Նոր իշխանությունը մնում է դեմ-հանդիման՝ Հայաստանի հին ու նոր մարտահրավերների հետ և կրում է լիակատար պատասխանատվություն՝ պետության և ժողովրդի առաջ։ Դա ահռելի պատմական պատասխանատվություն է, որն այս թիմի անդամները պետք է գիտակցեն։ Պետք է հիշել, որ 80 տոկոսանոց ընտրազանգվածն իրականում շատ բազմազան է՝ իր ակնկալիքներով, կարիքներով և նախընտրություններով, և նրանց միավորողն այս փուլում դրական փոփոխությունների հույսն է, շատ մեծ սպասումները։ Այսինքն՝ իրական հանրային ներկայացուցչական մարմնի դեր նոր խորհրդարանը օբյեկտիվորեն չի կարող կատարել, քանի դեռ այդ խոշոր ընտրազանգվածը չի ենթարկվել բնական սեգմենտացիայի։

Նոր իրողություն չորրորդ

Որպես հրատապ խորհրդարանական ընտրությունների հիմնական փաստարկ բերվում է տնտեսական գործոնը, այն է՝ քանի դեռ կա քաղաքական որոշակի անորոշություն, ներդրումներ ակնկալելն իրատեսական չէ։ Բայց շատ մեծ է հավանականությունը, որ հենց նման միաբևեռ իշխանության դեպքում ներդրողները սկսեն զգուշանալ, քանի որ գրեթե միակուսակցական խորհրդարանը և կառավարությունն արտաքին աշխարհի համար դժվար ընկալելի են։

Հայաստանում, ըստ էության, ամեն ինչ կախված է լինելու մեկ ուժից կամ անձից՝ առանց զսպող որևէ մեխանիզմի։ Ներդրողը քաղաքական նման համակարգի պարագայում կարող է զգուշանալ՝ վախենալով կանխատեսելիության պակասից։ Անկայուն աշխարհում ներդրողները չեն ուզում կախված լինել մեկ անձից, գործել մեկ անձի հետ պայմանավորվածությունների շրջանակում, որքան էլ այդ անձը մեծ քվե ունենա։ Ներդրողը նախընտրում է կայուն, հստակ գործող քաղաքական մեխանիզմներով ապահովագրված տնտեսական դաշտ, որն իրեն կտա իր ներդրումների ապահովության երկարատև երաշխիքներ։

Բացի այդ, տնտեսական բարեփոխումների շրջանակներում արվելիք քայլերը, անգամ ամենադրական ցանկությունների դեպքում, ևս կարող են վտանգվել, եթե չլինի առողջ, բազմակողմանի քննարկումային մթնոլորտ, և առանցքային որոշումները կայացվեն՝ առանց լսելու և հաշվի առնելու հնարավոր հակափաստարկները։ Ավելի պարզ. տնտեսական քաղաքականության մեջ լավ բան անելու ցանկությունը, առանց ընդդիմախոսության, կարող է հանգեցնել չափազանց վատ հետևանքների։ Լավ մղումով հնարավոր է ստանալ վատ արդյունք։ Տնտեսությունն ունի այդպիսի ծուղակներ։

Նոր իրողություն հինգերորդ

Եթե, այնուհանդերձ, որոշվի կյանքի կոչել անցումային արդարադատության ինստիտուտը, միահեծան իշխանության պարագայում, որտեղ չի լինելու զսպող որևէ մեխանիզմ, այդ մեքենան կարող է կորցնել որևէ արգելակ ու դառնալ ռեպրեսիվ համակարգ՝ունեզրկման և ունեցվածքի վերաբաշխման նպատակներով։

Նոր իրողություն վեցերորդ

Երբ կա ժողովրդի տոտալ քվեով ընտրված ԱԺ և կառավարություն, ապա միտինգներ կազմակերպելու իմաստը կորում է։ Հակահեղափոխության ուրվականի վերանալուն զուգահեռ՝ միտինգներում վերանում է հակահերոսի թեման։ Մնում է միայն աշխատել և տալ արդյունք, իսկ դա միտինգներում չի արվում։ Այսպիսով՝ արտահերթ արագ խորհրդարանական ընտրությունների ամենահավանական առաջին արդյունքներից մեկը կլինի հետհեղափոխական հանրահավաքների դադարեցումը և լայն զանգվածների՝ իրականություն վերադառնալու պրոցեսի սկիզբը։

Ամփոփում

Ընդդիմության փաստացի բացակայության և 80 տոկոսանոց հանրային աջակցության պարագայում պատասխանատվության հսկա ծավալի հարցը բոլորից շատ պետք է հետաքրքրի, իսկ ավելի ճիշտ՝ մտահոգի իշխանությանը։ Ստեղծվել է մի վիճակ, երբ իշխանությունը հիմա ամեն քայլով, ամեն րոպե կարող է նորանոր հաղթանակներ տոնել՝ ամենքի հանդեպ։ Վերջում կարող է հաղթանակ տոնել պետության հանդեպ։ Ցանկացած ճանապարհով գնալ արագ ընտրությունների՝ նշանակում է հաղթել և քաղաքականապես սպանել բոլոր քաղաքական ուժերին, վերցնել կատարյալ միանձնյա պատասխանատվություն պետության հանդեպ և իրենց վրա սևեռել 80 տոկոսի ահռելի սպասումները։ Շատ կարևոր է, որ հենց իշխանության մեջ, հենց Ն. Փաշինյանի ամենամերձավոր շրջապատում լինեն մարդիկ, որոնք կփորձեն հարցին նայել այս տեսանկյունից։

«Այլընտրանքային նախագծեր խումբ»