Որքա՞ն է Կադաստրի կոմիտեի ղեկավարի նոր տեղակալի ունեցվածը
«Փաստ» օրաթերթը գրում է. «Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավարի նորանշանակ տեղակալ Լեւոն Մելիքյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:
Հրապարակված փաստաթղթից տեղեկանում ենք, որ Լեւոն Մելիքյանը հայտարարագրել է բնակարան: Շարժական գույք հայտարարագրված չէ:
Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալի դրամական միջոցները կազմել են շուրջ 2 269 773 ՀՀ դրամ եւ 598 ԱՄՆ դոլար:
2018թ. հունվարի 1–ից մինչեւ պաշտոնական պարտականություններն ստանձնելու օրը ստացված եկամուտները գոյացել են աշխատավարձից՝ կազմելով 828 640 ՀՀ դրամ:
Ըստ Կադաստրի կոմիտեի պաշտոնական կայքում հրապարակված տվյալների՝ Լեւոն Մելիքյանը ճարտարապետության մագիստրոս է, մասնագիտական եւ ՏՏ ոլորտում աշխատանքի բազմամյա փորձ ունի»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում