Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հայտարարություն Սահմանվել է երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցների ընդունելության և ավարտական միասնական կարգը Ցուցահանդես՝ Բեռլինի թանգարաններից ընտրված բացառիկ ցուցանմուշներով Դահուկորդները հինգ ժամ մնացել են ճոպանուղիներում Կադրային տեղափոխություններ` պարեկային ծառայության ղեկավար և սպայական կազմում Վենսը Հայաստանից հետո անմիջապես Ադրբեջան չի մեկնի. Euronews Աբու Դաբիում ավարտվել են Ուկրաինայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Մադրիդի «Ռեալի» առաջատարները դժգոհ են Արբելոայի տակտիկական որոշումներից Ինտերը հաղթեց Տորինոյին և դուրս եկավ կիսաեզրափակիչ Կողմերը համաձայնել են պահպանել պայմանագրի պայմանները և սկսել բանակցություններ նոր համաձայնագրի շուրջ Ռոնալդուն մտադիր է դադարեցնել ակումբում հայտարարած իր գործադուլը և վերադառնալ խաղադաշտ Հույսի սերմնացաններ. Հռոմի պապը՝ Փաշինյանի և Ալիևի մասին

ՀայտարարությունՍահմանվել է երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցների ընդունելության և ավարտական միասնական կարգըՑուցահանդես՝ Բեռլինի թանգարաններից ընտրված բացառիկ ցուցանմուշներովԴահուկորդները հինգ ժամ մնացել են ճոպանուղիներումԿադրային տեղափոխություններ` պարեկային ծառայության ղեկավար և սպայական կազմումՎենսը Հայաստանից հետո անմիջապես Ադրբեջան չի մեկնի. EuronewsԱբու Դաբիում ավարտվել են Ուկրաինայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բանակցություններըՄադրիդի «Ռեալի» առաջատարները դժգոհ են Արբելոայի տակտիկական որոշումներիցԻնտերը հաղթեց Տորինոյին և դուրս եկավ կիսաեզրափակիչԿողմերը համաձայնել են պահպանել պայմանագրի պայմանները և սկսել բանակցություններ նոր համաձայնագրի շուրջՌոնալդուն մտադիր է դադարեցնել ակումբում հայտարարած իր գործադուլը և վերադառնալ խաղադաշտՀույսի սերմնացաններ. Հռոմի պապը՝ Փաշինյանի և Ալիևի մասինՌոմանոս Պետրոսյանի անունով WhatsApp-ում կեղծ օգտահաշիվ է բացվելՔիմ Քարդաշյանի և Լյուիս Համիլթոնի նոր սիրավեպը ընթանում է ծայրահեղ զգուշությամբՆման պապիկներ ունենալն արդեն կյանքի հաղթանակ է. Էդի Մերֆին և Մարտին Լոուրենսը պապիկ են դառնալու Իտալիայի գավաթ․ «Ինտեր»-ը հաղթեց «Տորինո»-ին և դուրս եկավ կիսաեզրափակիչՎստահ եմ՝ լավագույնս հանդես կգաք և պատվով կներկայացնեք մեր երկիրըԵս ուզում եմ լավ խաղալ, որ թիմը հաղթի․ ՅամալԱՄՆ-ն թույլ չի տա, որ Իրանը միջուկային զենք մշակի. ՎենսԿան հարցեր, որ պետք է քննարկվեն. Սիմոնյանը՝ ԼավրովինՀայաստանը չի կարծում, որ պետք է դուրս գա ԵԱՏՄ-ից. Ալեն Սիմոնյանը՝ Սերգեյ ԼավրովինԵլիսեյան պալատը ո՛չ հաստատել է, ո՛չ էլ հերքել այս տեղեկատվությունը. ՊեսկովՄոսկվայի պայմաններից մեկը Դոնբասի միջազգային ճանաչումն է որպես Ռուսաստանի տարածքՆույնականացման քարտերի և անձնագրերի նոր համակարգը պետք է այս տարի ավելի ուշ գործարկվիՄադաթ Բաբայանը և Մելքիսեթ Փաշայանը դատապարտվել են 19, Դավիթ Ալավերդյանը՝ 16 տարվա ազատազրկմանՆյու Յորքում ձնաբքից հետո ձյան և աղբի լեռներ են կուտակվել․ CBSԱվագանու անդամները կկարողանան հետ վերցնել հրաժարականի դիմումըԳյումրի-Բավրա ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է«Ռոսիա Մոլ»-ի աշխատակիցները բողոքի ակցիա են անցկացրելՇիրակի քրեական ոստիկանները հայտնաբերել են մեծ քանակությամբ ալկոհոլային կեղծ խմիչքներ, հումք և սարքեր (տեսանյութ)Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-10 աստիճանովՄենք հույս ունենք, որ պատերազմի արագ ավարտից հետո կկարողանանք սկսել Ուկրաինայի վերակառուցման մեծ ծրագիրը. ՏուսկՀեռուստաընկերություններին կառաջարկվի պետական ֆինանսավորում մանկական և կրթական հաղորդումների համար. ՀՌՀ նախագահՎեդիի մի շարք հասցեների կդադարեցվի գազամատակարարումըԲաքվում հրապարակել են Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, Դավիթ Բաբայանի և մյուսների դատավճիռըՊՆ և ԱԱԾ սահմանապահ զորքերի որոշ ծառայողներ բյուջեի հաշվին բնակարան ձեռք բերելու հնարավորություն կստանան (տեսանյութ)«Դրիֆթ»-ից՝ հատուկ պահպանվող տարածք (տեսանյութ)Մինեսոտայից արտաքսվել է ավելի քան 4 հազար անօրինական միգրանտՈւկրաինայի հետ խաղաղության համաձայնագրի շուրջ առաջընթաց կա․ ԴմիտրիևՔննիչները կանցկացնեն «համալիր հետաքննությունՄեր ընկերությունները բացահայտ դուրս են մղվում Վենեսուելայից. ԼավրովՉինաստանը կշարունակի հանդես գալ որպես կայունություն ապահովող ուժԻրանի գերագույն առաջնորդը «պետք է լրջորեն մտահոգ լինի»Առեղծվածային ու ողբերգական դեպք՝ Արարատի մարզումԲոլորը գիտեն, որ այս իրավիճակը կհասնի իր տրամաբանական ավարտին․ ՎենսԵս Չինաստան եմ գնալու ապրիլին, իսկ նա այստեղ կգա այս տարվա վերջում. ԹրամփՎարչական վարույթների մեծ մասը բովանդակային բնույթ ունի և ուղղված չէ խոսքի ազատության սահմանափակմանըՍահմանվել են Սևանա լճից սիգի արդյունագործական որսի թույլատրելի չափաքանակն ու ժամկետներըՀայաստանում 100 տարեկան անձինք միանվագ 1 մլն դրամ կստանանՕլիմպիական խաղերի բացումից հետո Ջեյ Դի Վենսը կժամանի Հայաստան. AP
Հայաստան

Դիֆթերիան Հնդկաստանից կարող է հասնել Հայաստան

Հայաստանի առողջապահության նախարարությունը հաղորդում է Հայաստանում դիֆթերիա վարակիչ հիվանդության տարածման ռիսկերի մասին՝ անդրադառնալով տեղեկություններին, որ երկարատեւ հանգիստ համաճարակային վիճակից հետո դիֆթերիան աշխարհում վերադառնում է:

Նշվում է, որ շատ կարճ ժամանակում նորանոր երկրներ են ընդգրկվում համաճարակային գործընթացում՝ Վենեսուելա, Ուկրաինա, Հնդկաստան, Հարավային Աֆրիկա, Եմեն եւ այլն: Հնդկաստանի լրատվամիջոցների հաղորդագրության համաձայն` վերջին երկու շաբաթվա ընթացքում (սեպտեմբերի 6-23) երկրում արձանագրվել է դիֆթերիայի 147 դեպք, որոնցից 18-ը` մահվան ելքով:

Դիֆթերիան վտանգավոր օդակաթիլային վարակ է, որը տարածվում է հիվանդի փռշտալու եւ հազալու ժամանակ: Վարակվելու ռիսկի գործոններն են՝ փակ տարածքներում շատ մարդկանց առկայությունը, վատ հիգիենիկ պայմանները, պատվաստումներից հրաժարումները:

Հիվանդությանը բնորոշ է՝ ցավ կոկորդում, հազ, ջերմության բարձրացում, քթից արտադրություն, դժվարաշնչություն, բկանցքում հաստ, գորշ փառի առաջացում: Փառը կարող է տարածվել դեպի կոկորդ, շնչափող, ձայնաճեղք՝ առաջացնելով կոկորդի, ձայնաճեղքի այտուց եւ շնչառության կանգ: Միկրոբի արտադրած թույները արյան միջոցով տարածվում են բոլոր օրգան համակարգերը, հատկապես սիրտ, նյարդային համակարգ, առաջացնելով մի շարք բարդություններ՝ սրտամկանի բորբոքում (միոկարդիտ), կաթված (պարալիչ):

Դիֆթերիայի նույնիսկ վաղ բուժման պարագայում բարդություններն անխուսափելի են եւ հիվանդությունը 10% դեպքերում բերում է մահվան: Չի բացառվում Հնդկաստանից հիվանդության տարածումն այլ երկրներ, այդ թվում Հայաստան, հաշվի առնելով բնակչության ակտիվ տեղաշարժերը:

Չնայած մանկական բնակչության շրջանում դիֆթերիայի պատվաստումներում ընդգրկվածության ցուցանիշները բարձր են, նույնը չենք կարող ասել մեծահասակների համար: Հարուցիչը երկիր ներբերելու դեպքում մեծ է տարածման հավանականությունը, հատկապես մեծահասակ բնակչության շրջանում, խոցելի կլինեն նաեւ պատվաստումից հրաժարված երեխաները: Դիֆթերիայի կանխարգելման միակ միջոցը պատվաստումներն են: Նախարարությունը եւս մեկ անգամ հորդորում է լինել ավելի զգոն, դիֆթերիայի պատվաստում ստանալու համար ներկայանալ տարածքային պոլիկլինիկա, եթե վերջին 10 տարվա ընթացքում չեք պատվաստվել:

Հայաստանում վերջին անգամ դիֆթերիայի դեպք է գրանցվել 2000 թվականին: Ըստ պատվաստումների ազգային օրացույցի այս հիվանդության դեմ պատվաստումները կատարվում են՝ մինչեւ երեխայի մեկ տարեկանը` եռանվագ, 6, 12, 18 շաբաթականում, 4-րդը 18 ամսականում, հաջորդը 6 տարեկանում, հետո 15-16 տարեկանում: Այնուհետև յուրաքանչյուր 10 տարին մեկ: