Հայաստանը եւ ԱՊՀ վեց երկրները մասնակցում են ՀՕՊ զորավարժություններին
ԱՊՀ յոթ երկրները հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) մարզումներ են սկսել, որոնց մասնակցում է մինչեւ 100 ինքնաթիռ, հաղորդում է «Ինտերֆաքսը»` վկայակոչելով ՌԴ ՊՆ մամուլի ծառայությանը:
Մարզումներին մասնակցում է Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի Զինված ուժերի ավիացիան: Զորավարժություններին ներգրավված են հակաօդային պաշտպանության համակարգի կազմում գտնվող ռադիոտեխնիկական եւ զենիթահրթիռային ուժերի ստորաբաժանումները: Զորավարժությունները վարում են ուսական Օդատիեզերական ուժերը:
«Զորավարժություններին ներգրավված են 100 ինքնաթիռներ կործանիչ ավիացիայից՝ Սու-27, ՄիԳ-29, ՄիԳ-31, Յակ-130, ռմբակոծիչ ավիացիայից՝ Սու-24, Սու-34, գրոհիչ ավիացիայից՝ Սու-25, հեռահար ավիացիայից՝ Տու-22, Տու-160, Տու-95, ուղղաթիռներ՝ Կա-27, Մի-8», — ՊՆ-ն թվարկել է զորավարժություններին մասնակցող տեխնիկան:
Օդանավերի կողմից ԱՊՀ անդամ երկրների պետական սահմաների խախտումների եւ ինչպես նաեւ ինքնաթիռների առեւանգման դեպքում զինվորականները կմշակեն ՀՕՊ հերթապահ ուժերի գործողությունները: Բացի այդ բարելավվել է աղետի ենթարկվող օդանավերի անձնակազմերին օգնության տրամադրման ժամանակ փոխգործակցությունը:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում