Արդեն ցամաքած Եղեգիս գետի վրա նոր ՀԷԿ է կառուցվում
Եղեգիս համայնքի բնակիչ, ֆերմեր Տիգրան Եղոյանն ահազանգում է, որ արդեն ցամաքած Եղեգիս գետի վրա սկսվել են նոր ՀԷԿ-ի կառուցման աշխատանքները։
«Եղեգիս գետը դարձրել են երկաթյա գետ, այդ չքնաղ գետը դարձրել են առվակ։ Գետը, որ ցամաքել է, ամբողջ անտառը չորանում է»,- նշեց նա։
Տիգրան Եղոյանի տեղեկացմամբ՝ Եղեգիս գետի վրա ՀԷԿ-եր ունեն պատգամավորներ Հակոբ Հակոբյանը, Վարդևան Գրիգորյանը, Սերգեյ Բագրատյանը, Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, ՏԶՆ նախկին նախարար Սուրեն Կարայանը, ՔԿ նախկին ղեկավար Աղվան Հովսեփյանը, Ալեքսանդր Սարգսյանը, ՊԲ գեներալ Հովիկ Օհանյանը։
«Սրանք այն օլիգարխներն են, ովքեր գետը ցամաքեցրել են և այսօրվա իշխանության օրոք նորից սկսվել է ՀԷԿ-երի կառուցումը։ Ես խոսել եմ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանի հետ, չգիտեմ, այս կառավարության երիտասարդները նույնիսկ չգիտեն ինչ է ՀԷԿ-ը, ինչ է գետ չորացնելը։ Հիմա կառուցվող ՀԷԿ-ի սեփականատիրոջ անունը չգիտեմ, բայց տեսեք ինչ է կատարվում՝ Եղեգիս գետի հունը փոխում են։ Սա արդեն պետական դավաճանություն է»,- հայտնեց համայնքի բնակիչը։
Նրա խոսքով՝ 13 համայնքների միավորմամբ Եղեգիս խոշորացված համայնքը կոռումպացված է։ Ըստ նրա՝ 2017 թ․ անօրինական ձևով ղեկավար ընտրվեց Արթուր Ստեփանյանը, որն այսօր կատարում է օրենքի բազմաթիվ խախտումներ։
«Ժողովուրդն ընդվզեց, 14 ժամ միջպետական ճանապարհը փակեցին։ 14 ժամ հետո տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը ժամանեց, ժողովրդին ասաց՝ խոշորացված համայնքում մենք ձեզ կտանք լիազոր ներկայացուցիչ։ Արդեն անցել է մի քանի ամիս, այսօր հայտարարում է՝ եկա Երևան, տեսա, որ օրենքով այդպիսի բան չկար։ Չի կարելի, պարո´ն նախարար, Դուք պարտավոր էիք օրենքն իմանալ։ Խոշորացված համայնքի շրջկենտրոններում գոյություն չունի այդ հաստիքը»,- ասաց նա։
Ֆերմեր Տիգրան Եղոյանը նշում է, որ Եղեգիս խոշորացված համայնքի խնդիրները մնում են օրակարգում և չլուծված։
«Երբ բարձրացնում ենք կառավարության որոշ անդամների ոչ ճիշտ քաղաքականության և այսօրվա իշխանական բուրգերում բազմած որոշ չինովնիկների ոչ ճիշտ աշխատելաոճի մասին, որոշ ուժեր սոցիալական ցանցերում սկսում են հարվածներ հասցնել՝ ընդհուպ սեռական բնույթի հայհոյանքներ»,- հայտնեց նա։


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում