Արմեն Սարգսյանը ՍԴ անդամի թեկնածու կներկայացնի Վահե Գրիգորյանին. ՀՀԿ-ն կխոչընդոտի՞
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ Արմեն Սարգսյանը Նյու Յորքում «Տարվա պետական պաշտոնյա» տիտղոսը ստանալուց եւ Հայաստան վերադարձից անմիջապես հետո (հոկտեմբերի 3-ին) ԱԺ կներկայացնի ՍԴ անդամի թեկնածուին։
Ըստ ամենայնի՝ հայտնի փաստաբան Վահե Գրիգորյանին․ 5 թեկնածուներից նա է անցել մրցույթով։ Մյուս 5-ի մեջ էին ԵՊՀ ամբիոնի վարիչներից մեկը՝ Գագիկ Ղազինյանի հովանավորյալը եւ տարիներ առաջ Արդարադատության խորհրդի քարտուղար Իշխան Նազարյանը։
Հիշեցնենք՝ վերջերս Վահե Գրիգորյանի անունը հիշատակվում էր ԱԱԾ-ՀՔԾ ղեկավարների գաղտնալսման ընթացքում․ նա՝ որպես Մարտի 1-ի տուժողների ներկայացուցիչ, սերտ համագործակցել է ՀՔԾ-ի հետ։
Գրիգորյանը եղել է նաեւ Տեր-Պետրոսյանի ներկայացուցիչը ՍԴ-ում՝ 2008-ին, իսկ 2003-ին փաստաբան Աշոտ Սարգսյանի հետ պաշտպանել է նախագահի թեկնածու Ստեփան Դեմիրճյանի շահերը ՍԴ-ում։ 2006-ին Բուզանդի փողոցի վտարվածների գործերով զբաղվելուց հետո նրան քրեական մեղադրանք է առաջադրվել, կալանավորվել է եւ մոտ 6 ամիս անց ազատ արձակվել։
Հնարավո՞ր է ՀՀԿ-ն խոչընդոտի նրա ընտրությանը։ «ՀՀԿ-ն կկայացնի քաղաքական որոշում՝ կախված մի շարք հանգամանքներից»,- ասացին մեզ։ Ի դեպ, օրենքների եւ Սահմանադրության անհամապատասխանության հարցով նախագահ Արմեն Սարգսյանի դիմումը ՍԴ-ում կքննվի նոյեմբերի 6-ին»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում