Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հայտարարություն Սահմանվել է երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցների ընդունելության և ավարտական միասնական կարգը Ցուցահանդես՝ Բեռլինի թանգարաններից ընտրված բացառիկ ցուցանմուշներով Դահուկորդները հինգ ժամ մնացել են ճոպանուղիներում Կադրային տեղափոխություններ` պարեկային ծառայության ղեկավար և սպայական կազմում Վենսը Հայաստանից հետո անմիջապես Ադրբեջան չի մեկնի. Euronews Աբու Դաբիում ավարտվել են Ուկրաինայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Մադրիդի «Ռեալի» առաջատարները դժգոհ են Արբելոայի տակտիկական որոշումներից Ինտերը հաղթեց Տորինոյին և դուրս եկավ կիսաեզրափակիչ Կողմերը համաձայնել են պահպանել պայմանագրի պայմանները և սկսել բանակցություններ նոր համաձայնագրի շուրջ Ռոնալդուն մտադիր է դադարեցնել ակումբում հայտարարած իր գործադուլը և վերադառնալ խաղադաշտ Հույսի սերմնացաններ. Հռոմի պապը՝ Փաշինյանի և Ալիևի մասին

ՀայտարարությունՍահմանվել է երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցների ընդունելության և ավարտական միասնական կարգըՑուցահանդես՝ Բեռլինի թանգարաններից ընտրված բացառիկ ցուցանմուշներովԴահուկորդները հինգ ժամ մնացել են ճոպանուղիներումԿադրային տեղափոխություններ` պարեկային ծառայության ղեկավար և սպայական կազմումՎենսը Հայաստանից հետո անմիջապես Ադրբեջան չի մեկնի. EuronewsԱբու Դաբիում ավարտվել են Ուկրաինայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բանակցություններըՄադրիդի «Ռեալի» առաջատարները դժգոհ են Արբելոայի տակտիկական որոշումներիցԻնտերը հաղթեց Տորինոյին և դուրս եկավ կիսաեզրափակիչԿողմերը համաձայնել են պահպանել պայմանագրի պայմանները և սկսել բանակցություններ նոր համաձայնագրի շուրջՌոնալդուն մտադիր է դադարեցնել ակումբում հայտարարած իր գործադուլը և վերադառնալ խաղադաշտՀույսի սերմնացաններ. Հռոմի պապը՝ Փաշինյանի և Ալիևի մասինՌոմանոս Պետրոսյանի անունով WhatsApp-ում կեղծ օգտահաշիվ է բացվելՔիմ Քարդաշյանի և Լյուիս Համիլթոնի նոր սիրավեպը ընթանում է ծայրահեղ զգուշությամբՆման պապիկներ ունենալն արդեն կյանքի հաղթանակ է. Էդի Մերֆին և Մարտին Լոուրենսը պապիկ են դառնալու Իտալիայի գավաթ․ «Ինտեր»-ը հաղթեց «Տորինո»-ին և դուրս եկավ կիսաեզրափակիչՎստահ եմ՝ լավագույնս հանդես կգաք և պատվով կներկայացնեք մեր երկիրըԵս ուզում եմ լավ խաղալ, որ թիմը հաղթի․ ՅամալԱՄՆ-ն թույլ չի տա, որ Իրանը միջուկային զենք մշակի. ՎենսԿան հարցեր, որ պետք է քննարկվեն. Սիմոնյանը՝ ԼավրովինՀայաստանը չի կարծում, որ պետք է դուրս գա ԵԱՏՄ-ից. Ալեն Սիմոնյանը՝ Սերգեյ ԼավրովինԵլիսեյան պալատը ո՛չ հաստատել է, ո՛չ էլ հերքել այս տեղեկատվությունը. ՊեսկովՄոսկվայի պայմաններից մեկը Դոնբասի միջազգային ճանաչումն է որպես Ռուսաստանի տարածքՆույնականացման քարտերի և անձնագրերի նոր համակարգը պետք է այս տարի ավելի ուշ գործարկվիՄադաթ Բաբայանը և Մելքիսեթ Փաշայանը դատապարտվել են 19, Դավիթ Ալավերդյանը՝ 16 տարվա ազատազրկմանՆյու Յորքում ձնաբքից հետո ձյան և աղբի լեռներ են կուտակվել․ CBSԱվագանու անդամները կկարողանան հետ վերցնել հրաժարականի դիմումըԳյումրի-Բավրա ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է«Ռոսիա Մոլ»-ի աշխատակիցները բողոքի ակցիա են անցկացրելՇիրակի քրեական ոստիկանները հայտնաբերել են մեծ քանակությամբ ալկոհոլային կեղծ խմիչքներ, հումք և սարքեր (տեսանյութ)Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-10 աստիճանովՄենք հույս ունենք, որ պատերազմի արագ ավարտից հետո կկարողանանք սկսել Ուկրաինայի վերակառուցման մեծ ծրագիրը. ՏուսկՀեռուստաընկերություններին կառաջարկվի պետական ֆինանսավորում մանկական և կրթական հաղորդումների համար. ՀՌՀ նախագահՎեդիի մի շարք հասցեների կդադարեցվի գազամատակարարումըԲաքվում հրապարակել են Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, Դավիթ Բաբայանի և մյուսների դատավճիռըՊՆ և ԱԱԾ սահմանապահ զորքերի որոշ ծառայողներ բյուջեի հաշվին բնակարան ձեռք բերելու հնարավորություն կստանան (տեսանյութ)«Դրիֆթ»-ից՝ հատուկ պահպանվող տարածք (տեսանյութ)Մինեսոտայից արտաքսվել է ավելի քան 4 հազար անօրինական միգրանտՈւկրաինայի հետ խաղաղության համաձայնագրի շուրջ առաջընթաց կա․ ԴմիտրիևՔննիչները կանցկացնեն «համալիր հետաքննությունՄեր ընկերությունները բացահայտ դուրս են մղվում Վենեսուելայից. ԼավրովՉինաստանը կշարունակի հանդես գալ որպես կայունություն ապահովող ուժԻրանի գերագույն առաջնորդը «պետք է լրջորեն մտահոգ լինի»Առեղծվածային ու ողբերգական դեպք՝ Արարատի մարզումԲոլորը գիտեն, որ այս իրավիճակը կհասնի իր տրամաբանական ավարտին․ ՎենսԵս Չինաստան եմ գնալու ապրիլին, իսկ նա այստեղ կգա այս տարվա վերջում. ԹրամփՎարչական վարույթների մեծ մասը բովանդակային բնույթ ունի և ուղղված չէ խոսքի ազատության սահմանափակմանըՍահմանվել են Սևանա լճից սիգի արդյունագործական որսի թույլատրելի չափաքանակն ու ժամկետներըՀայաստանում 100 տարեկան անձինք միանվագ 1 մլն դրամ կստանանՕլիմպիական խաղերի բացումից հետո Ջեյ Դի Վենսը կժամանի Հայաստան. AP

Կենսունակ ծրագիր մարզերում

Սոցիալական ուղղվածության ցանկացած ծրագիր, որն իրականացվում է մարզերում, առանձնահատուկ արժեք ու կշիռ ունի:Բավական կենսունակ մի ծրագիր էլ սահմանամերձ երեք գյուղերում նախաձեռնել է «Զինվորի մայր» հկ –ն՝ երկու այլ կազմակերպությունների հետ: Ծրագիրը կոչվում է «Ապիլայֆ» և նպատակ ունի այդ երեք գյուղերում զարգացնել մեղվաբուծությունը:

Ծրագրի մեկնարկը

«Երբ այս ծրագիրը սկսում էինք, չէինք էլ պատկերացնում, որ այն այդքան կսիրվի թե՛ մասնակիցների, թե՛ կազմակերպիչների՝ հենց մեր կողմից: Այն իր հետ բերեց բազմաթիվ հետաքրքիր բացահայտումներ ու նոր գիտելիքներ, որոնք նոր ու բարեկեցիկ կյանքի, հերթական նոր ծրագրերի ու մտահղացումների հիմք կարող են դառնալ», - պատմում է «Զինվորի մայր» հկ տնօրեն Անահիտ Հովնանյանը: «Ապիլայֆ» ծրագրի հիմնական նպատակն է բարելավել Լոռու մարզի Լոռի բերդ, Տավուշի մարզի Այգեհովիտ և Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքների սոցիալ-տնտեսական միջավայրը՝ այդ համայնքներում մեղվաբուծական տնտեսություններ հիմնելով: Ծրագիրը իրականացվում է Հայաստանի «Զինվորի մայր» հկ, «Աջակցություն կանանց և երեխաներին» հկ և «Արեգունի» սոցիալական զարգացման հկ կոնսորցիումի կողմից: Ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից: Անցյալ տարվա նոյեմբերին յուրաքանչյուր գյուղում բացվեց մեկ ուսումնամեթոդական մեղվաբուծական կենտրոն:

Գյուղերում վարձակալվել են տարածքներ, որոնք վերանորոգվել են, կահավորվել, ձեռք են բերել անհրաժեշտ տեխնիկա, գրականություն: Յուրաքանչյուր գյուղում ծրագրում ներգրավված երեսուն մասնակիցների հետ աշխատում է մեկ փորձառու մեղվաբույծ, ով մեղվապահության մասին նոր գիտելիքներ ու հմտություններ է տալիս մասնակիցներին:

Այդ երեք գյուղերն էլ ունեն հնուց եկած մեղվաբուծական ավանդույթներ: «Բայց մինչև ծրագիրը հունի մեջ դրեցինք մի տարի տևեց,-հիշում է Ա. Հովնանյանը:- Երբ խոսում էինք գյուղացիների հետ, նրանք անմիջապես փեթակն էին պահանջում: Դժվար էր համոզել նրանց, որ դեռ պետք է ուսուցման պրոցես անցնել: Նրանք արագ արդյունք էին ուզում, բայց մեզ պետք էր կայուն արդյունք, որն առանց ուսուցման, առանց մեղվաբուծական անհրաժեշտ գիտելիքների ամրապնդման անհնար էր»: Ուսումնական կենտրոններում ամեն ամիս անց են կացվում մեղվաբուծության վերաբերյալ երկօրյա դասընթացներ, խորհրդատվություններ, լինում են նաև դասաժամեր շուկայագիտության մասին:

«Ծրագրի հիմքն ու հաջողության գրավականը հենց ուսուցումն է: Ի դեպ մենք նամակ ենք ստացել մեր ունկնդիրներից, որտեղ խնդրում են ավելացնել ժամերը: Դա նշանակում է, որ նրանք ընդունել են այդ դասընթացների կարևորությունը: Զգացել են , թե ինչ նոր գիտելիքներով հարուստ աշխարհ են մտնում: Եթե սկզբում կարծում էին, թե ամեն ինչ գիտեն, հիմա արդեն գիտեն, թե ինչ չգիտեն»:

Ծրագրի ընթացքը

Տեսական գիտելիքներին զուգահեռ ապագա մեղվաբույծները սովորում են շրջանակներ պատրաստել, պատվաստել մեղուներին, պատրաստ լինել օտար պարսերի հարձակմանը, որոնք շատացել են կամ կորցրել իրենց փեթակները: «Մենք առայժմ փեթակները մասնակիցներին չենք հանձնել, իրենք էլ են զգում, որ դեռ պատրաստ չեն դրան: Այդ երեք համայնքներում էլ ընտրել ենք խորհուրդներ, որոնց միջոցով կկազմակերպենք մեղվաբուծական տնտեսություններ, և փեթակները կգտնվեն ոչ թե մենատնտեսների, այլ այդ խորհուրդների իրավասության տակ, մինչև ուսումնական գործընթացի ավարտը, երբ մեր նորաթուխ մեղվաբույծները լիարժեք կտիրապետեն ոչ միայն մեղրի արտադրության, այլև ուրիշ մեղրամթերքների մշակման գործին: Մեկ հոգու համար դա դժվար է, եթե խորհրդով աշխատեն, ավելի հեշտ կկազմակերպեն թե՛ մշակման, թե՛ իրացման աշխատանքները»,- ծրագրի ընթացքն է ներկայացնում Ա. Հովնանմյանը: Ընդհանրապես հայկական մեղվաբուծությունում «Ապիլայֆ» ծրագրի բերած նորույթը հենց տարբեր մեղրապրանքների մշակման գործը ընդլայնելն և նոր հունի մեջ դնելն է: Չնայած, որ Հայաստանում մեղվաբուծությունը զարգացել է անհիշելի ժամանակներից (դեռ Քսենոփոնը (Ք.ա. 431-354 թթ) իր «Անաբասիսում» հույների նահանջը հայկական լեռներով նկարագրելիս պատմում է, թե ինչպես են նրանք այստեղ առաջին անգամ մեղր ճաշակել): Տարբեր մեղրապրանքների մշակման գործում մեր երկիրը շատ է զիջում մյուսներին: «Այնինչ մենք կարող ենք ստանալ բարձրակարգ մեղրամոմ, ակնամոմ, մեղվի թույն, սատկած մեղուներից՝ դեղանյութ, որը կարող է օգտագործվել կոսմետոլոգիայում և դեղագործությունում, իսկ միայն մեղրամոմը գործածվում է արտադրության քառասուն ոլորտներում: Հենց սա է մեր ծրագրի նորարարական հիմքը՝ սովորեցնել մեր մեղվաբույծներին նոր մեղրամթերքների մշակման ու սպառման մեթոդոլոգիա»: Որպես հավելյալ տեղեկատվություն ունկնդիրների համար գործում է նաև «Ապիլայֆ» ծրագրի ֆեյսբուքյան էջը: Այնտեղ տեղադրվում են ոչ միայն ծրագրի ընթացքի մասին նյութեր, այլև մեղվի, մեղրապարանքների և մեղվաբուծության մասին բազմաթիվ նյութեր, հոլովակներ, նկարներ, խորհուրդներ, բաղադրատոմսեր:

Հայաստանը մեղվաբուծության զարգացման մեծ պոտենցիալ ունի
Թե ինչու հենց մեղվաբուծությունը ընտրվեց որպես ծրագրի հիմք հարցին պատասխանելիս Անահիտ Հովնանմյանը դառը կատակում է. «Մեղուն փոքր է, թշնամին նրան չի կարող կրակել: Բոլորս էլ գիտենք մեր սահմանամերձ գյուղերում ինչ վիճակ է, գյուղացին չի կարողանում վարելահող մշակել կամ անասուն պահել, որովհետև թշնամին պարբերաբար կրակում է»: Բացի այդ մեղվաբուծական հաջող ծրագրի նախադեպ արդեն հկ-ն ունեցել էր: Անահիտ Հովնանյանը հիշում է, որ Ճամբարակի տարածաշրջանում՝ Դպրաբանկ և Շորժա գյուղերում ժամանակին մի մեղվաբուծական փոքր ծրագիր իրականացրին Ամերիկայի հայկական ասոցիացիայի օգնությամբ: Այն երկու փեթակները, որոնք հատկացրել էին, հիմա արդեն մեղվաբուծական լուրջ տնտեսություններ են դարձել: Ընդհանրապես վերջին շրջանում մեծացել է հետաքրքրությունը այս ոլորտի հանդեպ: Եվ դա պատահական չէ: Հայաստանում մեղվաբուծության զարգացման համար կան բավական նպաստավոր բնակլիմայական պայմաններ: Արևային օրերի քանակը, չորային կլիման և ծաղկատեսակների բազմազանությունը հնարավորություն են տալիս մեր երկրում ստանալ բարձրորակ պոլիֆլորային մեղր: Մնում է արդյունավետ օգտագործել բնության տված հնարավորությունը: