Առաջիկայում հետ կկանչվի Ղազախստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արա Սահակյանը
«Ժողովուրդը» գրում է. «Լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ առաջիկայում հետ կկանչվի Ղազախստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արա Սահակյանը: Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների՝ նրան հետ կանչելու պաշտոնական պատճառ նշվելու է թոշակի տարիքը. Սահակյանը 63 տարեկան է:
Տեղեկությունը ճշտելու համար «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ ԱԳ խոսնակ Տիգրան Բալայանին, սակայն նա նշեց, թե չի կարող մեկնաբանել: «Դեսպանների նշանակումը և հետ կանչը նախատեսում է որոշակի արարողակարգայի և ընթացակարգեր, որոնց արդյունքում հրապարակվում է նախագահի հրամանագիրը: Մինչև այդ հրամանագրի հրապարակումը, որևէ մեկնաբանություն չի արվում այս գործընթացի վերաբերյալ» ասաց նա: Նշենք, որ ավելի վաղ հետ էին կանչվել Քուվեյթում ՀՀ դեսպան Մանվել Բադեյանը, Արաբական Միացյալ էմիրություններում ՀՀ դեսպան Գեղամ Ղարիբջանյանը»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում