Րաֆֆի Հովհաննիսյանը հեռանո՞ւմ է
«Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը կարծում է, որ առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրությունները կլինեն վերջինը, որոնք կպահանջեն անձնապես իր մասնակցությունը։ Այս մասին նա հայտնեց այսօր՝ սեպտեմբերի 25-ին լրագրողների հետ հանդիպմանը։ «Առաջիկա համապետական ընտրությունները, հավանաբար, լինեն վերջինը, որոնք կպահանջեն անձնապես իմ մասնակցությունը, որովհետեւ նոր Հայաստանի նոր սերունդը նոր ձեւաչափերի ու լուծումների կարիք կունենա»,–նշեց նա։
Րաֆֆի Հովհաննիսյանը շեշտեց՝ այսպես թե այնպես «Ժառանգություն»–ը կմասնակցի առաջիկա խորհրդարանական ընտրություններին, սակայն նկատեց՝ «Ժառանգությունը» չի խորշում սերնդափոխությունից, իսկ «Երեւանի ավագանու ընտրությունների փորձը դարբնոց էր, որը բերեց նոր մասնագետների, որոնց թիմային աշխատանքից կարելի է ակնկալել, որ կծնվի նոր «Ժառանգություն» նոր դեմքերով»։
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում