Հանձնաժողովների նախագահները ներքին հրահանգ են ունեցել ԿԸՀ-ից
«Իրատես» թերթը գրում է. «Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների համար ստեղծված հանձնաժողովների նախագահներին ու քարտուղարներին ներքին կարգով զգուշացրել էր` հնարավորինս չխոչընդոտել լրագրողների ու դիտորդների աշխատանքը:
«Անգամ այն դեպքերում, երբ լրագրողները կամ դիտորդներն ընտրատեղամաս են եկել առանց անձը հաստատող փաստաթղթի կամ նույնիսկ առանց ԿԸՀ-ի տրամադրած հատուկ վկայականի, լրագրողներին ներս են թողել՝ ավելորդ աղմուկից զերծ մնալու համար»,- «Իրատեսին» ասաց ընտրատեղամասերից մեկի հանձնաժողովի նախագահը:
Մեր զրուցակիցը տեղեկացրեց նաեւ, որ նման հրահանգ ստացել են զուտ այն պատճառով, որ նոր կառավարիչները չասեն, թե ԿԸՀ-ն բյուրոկրատական քաշքշուկներ է սարքել: Փաստն այն է, սակայն, որ հանձնաժողովի որոշ նախագահներ ու քարտուղարներ պարզապես թերացել են իրենց պարտականությունների կատարման մեջ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում