Ավելի քան 9 մլն դրամ, 10 000 դոլար, «TOYOTA AVENSIS 1.8». նորանշանակ դեսպանի ունեցվածքը
«Փաստ» օրաթերթը գրում է. «Բելառուսում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Ղեւոնդյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը: Նշենք, որ Արմեն Ղեւոնդյանը դեսպանի, ինչպես նաեւ ԱՊՀ կանոնադրական եւ այլ մարմիններում ՀՀ մշտական եւ լիազոր ներկայացուցչի պաշտոնը ստանձնել է օգոստոսի 15– ին:
Հանձնաժողովի կայքում հրապարակված փաստաթղթից տեղեկանում ենք, որ նորանշանակ դեսպանը առանձնատուն է հայտարարագրել: Նա հայտարարագրել է նաեւ «TOYOTA AVENSIS 1.8» մակնիշի ավտոմեքենա:
Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ Ա. Ղեւոնդյանի դրամական միջոցները կազմել են 9 500 000 ՀՀ դրամ եւ 10 000 ԱՄՆ դոլար:
Այս տարվա հունվարի 1–ից մինչեւ պաշտոնական պարտականություններն ստանձնելու օրը ստացված եկամուտները գոյացել են աշխատավարձից՝ կազմելով 3 117 976 ՀՀ դրամ:
Հավելենք, որ մինչ այս Բելառուսում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանի եւ ԱՊՀ կանոնադրական եւ այլ մարմիններում ՀՀ մշտական եւ լիազոր ներկայացուցչի պաշտոնները ստանձնում էր Օլեգ Եսայանը, ով նախագահ Արմեն Սարգսյանի հրամանով հետ էր կանչվել»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում