Քանի թիկնապահով և մեքենայով կարող է շրջել օլիգարխը
«Ժողովուրդ» օրաթերթն իր նախորդ համարներից մեկում անդրադարձել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համատարած ռեյդ սկսելու, օլիգարխների թիկնազորին զինաթափելու հրահանգին: Մենք գրել էինք, թե ամենեւին էլ պատահական չէ, որ Փաշինյանը հենց հիմա հիշեց հայտնի անձանց թիկնազորի մասին: Ստացվում է` նույն օլիգարխներն օրինական են պահում թիկնազոր` ի դեմս պահնորդական կազմակերպությունների աշխատակիցների:
Ընդ որում, այդ պահնորդական ընկերությունները պատկանում են հենց հայտնի անձանց եւ շատ ժամանակ պահպանում են հենց նրանց անվտանգությունը: Նշենք, որ մինչեւ 2013 թ. հունվարի 1-ը Հայաստանում պահնորդական եւ թիկնապահական գործունեություն իրականացնող մասնավոր կազմակերպությունները գործում էին բաց դաշտում առանց օրենսդրական կարգավորման եւ չափորոշիչների:
2012 թ. փետրվարի 9-ին Ազգային ժողովը վավերացրեց «Մասնավոր պահնորդական գործունեության մասին» ՀՀ օրենքը (ուժի մեջ մտավ 2013-ի հունվարին), որով սահմանվեցին մասնավոր պահնորդական գործունեության իրավական հիմքերը, սկզբունքները, խնդիրները, պետական եւ այլ մարմինների հետ համագործակցության կարգը եւ այլն: Սակայն փաստորեն մինչեւ պահնորդական ընկերություններում աշխատանքի անցնելը տվյալ մարդիկ պետք է համապատասխան կրթություն ստանան, որը եւս կանոնակարգված է 2012 թվականին ընդունված օրենքով:
Ըստ այդմ` սահմանված է թիկնապահի եւ պահնորդի մասնագիտական ուսուցման, վերապատրաստման եւ որակավորման բարձրացման կարգը, որը պետք է իրականացնեն համապատասխան կրթական գործունեության լիցենզիա ունեցող հաստատությունները: Եվ եթե պահնորդական ընկերություններին գործունեության լիցենզիա տալիս է ՀՀ ոստիկանությունը, ապա այդ մարդկանց կրթություն տալու լիցենզիան էլ տրամադրում է Կրության եւ գիտության նախարարությունը: Այսօր շուկայում լիցենզավորված է 54 պահնորդական կազմակերություն, որոնց մի մասը գործունեություն չեն ծավալում, քանի որ համապատասխան պայմանագրեր չկան։ Իսկ ուսումնական հաստատություններն այնքան էլ շատ չեն: Դրանցից է նաեւ «Բերկուտ» թիկնապահական եւ պահնորդական ուսումնական կենտրոնը: Մենք զրուցեցինք կենտրոնի տնօրեն Վահագն Հարությունյանի հետ, ով մեզ հետ զրույցում մանրամասներ ներկայացրեց կարգի վերաբերյալ:
Նախ նա մանրամասնեց, որ լիցենզավորված ուսումնական հաստատություններում դասընթացներ անցնելուց հետո ստանում են համապատասխան վկայական կրթություն ստանալու մասին` պահնորդի կամ թիկնապահի որակավորմամբ: «Օրինական են համարվում այն թիկնապահները, ովքեր որ, համաձայն «Մասնավոր պահնորդական գործունեության մասին» օրենքի, լիցենզավորված ուսումնական հաստատությունում անցել են թինապահի դասընթացներ, ստացել են թիկնապահի որակավորում ոստիկանության կամ լիազոր մարմնի կողմից: Ուսուցումը ավարտելուց եւ վկայականը ստանալուց հետո նրանք հանձնաժողովում քննություն են հանձնում եւ դրանից հետո նրանք համարվում են օրինական դաշտում աշխատող թիկնապահներ», – նշեց նա:
Ընդ որում, Հարությունյանը նշեց, թե սովորելու համար սահմանափակում չկա, այդ թվում` տարիքային: Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտնի կոչին եւ դրա անհրաժեշտությանը` Հարությունյանը նշեց. «Համաձայն օրենքի` պատվիրատուին պետք է ուղեկցեն 3 թիկնապահ եւ մեկ տրանսպորտային միջոց: Այսինքն` բացի պատվիրատուի մեքենայից եւս մեկ մեքենա կարող է ուղեկցել: Խոսքն ուղեկցող մեքենայի մասին է, իսկ Նիկոլ Փաշինյանի խոսքը կամ կոչը վերաբերում է այն դեպքերին, որ մենք սովոր ենք տեսնելու այսօր: Բնականաբար, դա արդեն օրենքի խախտում է, եւ խոսքը վերաբերում է դրան»:
Հավելենք, որ թիկնապահական ծառայություններ են իրականացնում նաեւ պահպանության վարչությունում, որտեղ կա անձի պաշտպանության բաժին, այսինքն` հնարավոր է` մարդիկ աշխատեն այդ բաժնում եւ թիկնապահական ծառայություններ իրականացնեն: Եվ իսկապես այս ոլորտը կանոնակարգման կարիք ունի, եւ եթե վարչապետը ցանկանում է զինաթափել, ապա պետք է ոչ թե կենտրոնանա մեկ-երկու մեքենայի վրա, այլ կատարի փոփոխություններ ոլորտում:


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում