Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կենտրոնականի համայնքային ոստիկանները հայտնաբերել են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցուց գողություն կատարած տղամարդուն (տեսանյութ) Հայտարարություն Սահմանվել է երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցների ընդունելության և ավարտական միասնական կարգը Ցուցահանդես՝ Բեռլինի թանգարաններից ընտրված բացառիկ ցուցանմուշներով Դահուկորդները հինգ ժամ մնացել են ճոպանուղիներում Կադրային տեղափոխություններ` պարեկային ծառայության ղեկավար և սպայական կազմում Վենսը Հայաստանից հետո անմիջապես Ադրբեջան չի մեկնի. Euronews Աբու Դաբիում ավարտվել են Ուկրաինայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Մադրիդի «Ռեալի» առաջատարները դժգոհ են Արբելոայի տակտիկական որոշումներից Ինտերը հաղթեց Տորինոյին և դուրս եկավ կիսաեզրափակիչ Կողմերը համաձայնել են պահպանել պայմանագրի պայմանները և սկսել բանակցություններ նոր համաձայնագրի շուրջ Ռոնալդուն մտադիր է դադարեցնել ակումբում հայտարարած իր գործադուլը և վերադառնալ խաղադաշտ

Կենտրոնականի համայնքային ոստիկանները հայտնաբերել են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցուց գողություն կատարած տղամարդուն (տեսանյութ)ՀայտարարությունՍահմանվել է երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցների ընդունելության և ավարտական միասնական կարգըՑուցահանդես՝ Բեռլինի թանգարաններից ընտրված բացառիկ ցուցանմուշներովԴահուկորդները հինգ ժամ մնացել են ճոպանուղիներումԿադրային տեղափոխություններ` պարեկային ծառայության ղեկավար և սպայական կազմումՎենսը Հայաստանից հետո անմիջապես Ադրբեջան չի մեկնի. EuronewsԱբու Դաբիում ավարտվել են Ուկրաինայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բանակցություններըՄադրիդի «Ռեալի» առաջատարները դժգոհ են Արբելոայի տակտիկական որոշումներիցԻնտերը հաղթեց Տորինոյին և դուրս եկավ կիսաեզրափակիչԿողմերը համաձայնել են պահպանել պայմանագրի պայմանները և սկսել բանակցություններ նոր համաձայնագրի շուրջՌոնալդուն մտադիր է դադարեցնել ակումբում հայտարարած իր գործադուլը և վերադառնալ խաղադաշտՀույսի սերմնացաններ. Հռոմի պապը՝ Փաշինյանի և Ալիևի մասինՌոմանոս Պետրոսյանի անունով WhatsApp-ում կեղծ օգտահաշիվ է բացվելՔիմ Քարդաշյանի և Լյուիս Համիլթոնի նոր սիրավեպը ընթանում է ծայրահեղ զգուշությամբՆման պապիկներ ունենալն արդեն կյանքի հաղթանակ է. Էդի Մերֆին և Մարտին Լոուրենսը պապիկ են դառնալու Իտալիայի գավաթ․ «Ինտեր»-ը հաղթեց «Տորինո»-ին և դուրս եկավ կիսաեզրափակիչՎստահ եմ՝ լավագույնս հանդես կգաք և պատվով կներկայացնեք մեր երկիրըԵս ուզում եմ լավ խաղալ, որ թիմը հաղթի․ ՅամալԱՄՆ-ն թույլ չի տա, որ Իրանը միջուկային զենք մշակի. ՎենսԿան հարցեր, որ պետք է քննարկվեն. Սիմոնյանը՝ ԼավրովինՀայաստանը չի կարծում, որ պետք է դուրս գա ԵԱՏՄ-ից. Ալեն Սիմոնյանը՝ Սերգեյ ԼավրովինԵլիսեյան պալատը ո՛չ հաստատել է, ո՛չ էլ հերքել այս տեղեկատվությունը. ՊեսկովՄոսկվայի պայմաններից մեկը Դոնբասի միջազգային ճանաչումն է որպես Ռուսաստանի տարածքՆույնականացման քարտերի և անձնագրերի նոր համակարգը պետք է այս տարի ավելի ուշ գործարկվիՄադաթ Բաբայանը և Մելքիսեթ Փաշայանը դատապարտվել են 19, Դավիթ Ալավերդյանը՝ 16 տարվա ազատազրկմանՆյու Յորքում ձնաբքից հետո ձյան և աղբի լեռներ են կուտակվել․ CBSԱվագանու անդամները կկարողանան հետ վերցնել հրաժարականի դիմումըԳյումրի-Բավրա ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է«Ռոսիա Մոլ»-ի աշխատակիցները բողոքի ակցիա են անցկացրելՇիրակի քրեական ոստիկանները հայտնաբերել են մեծ քանակությամբ ալկոհոլային կեղծ խմիչքներ, հումք և սարքեր (տեսանյութ)Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-10 աստիճանովՄենք հույս ունենք, որ պատերազմի արագ ավարտից հետո կկարողանանք սկսել Ուկրաինայի վերակառուցման մեծ ծրագիրը. ՏուսկՀեռուստաընկերություններին կառաջարկվի պետական ֆինանսավորում մանկական և կրթական հաղորդումների համար. ՀՌՀ նախագահՎեդիի մի շարք հասցեների կդադարեցվի գազամատակարարումըԲաքվում հրապարակել են Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, Դավիթ Բաբայանի և մյուսների դատավճիռըՊՆ և ԱԱԾ սահմանապահ զորքերի որոշ ծառայողներ բյուջեի հաշվին բնակարան ձեռք բերելու հնարավորություն կստանան (տեսանյութ)«Դրիֆթ»-ից՝ հատուկ պահպանվող տարածք (տեսանյութ)Մինեսոտայից արտաքսվել է ավելի քան 4 հազար անօրինական միգրանտՈւկրաինայի հետ խաղաղության համաձայնագրի շուրջ առաջընթաց կա․ ԴմիտրիևՔննիչները կանցկացնեն «համալիր հետաքննությունՄեր ընկերությունները բացահայտ դուրս են մղվում Վենեսուելայից. ԼավրովՉինաստանը կշարունակի հանդես գալ որպես կայունություն ապահովող ուժԻրանի գերագույն առաջնորդը «պետք է լրջորեն մտահոգ լինի»Առեղծվածային ու ողբերգական դեպք՝ Արարատի մարզումԲոլորը գիտեն, որ այս իրավիճակը կհասնի իր տրամաբանական ավարտին․ ՎենսԵս Չինաստան եմ գնալու ապրիլին, իսկ նա այստեղ կգա այս տարվա վերջում. ԹրամփՎարչական վարույթների մեծ մասը բովանդակային բնույթ ունի և ուղղված չէ խոսքի ազատության սահմանափակմանըՍահմանվել են Սևանա լճից սիգի արդյունագործական որսի թույլատրելի չափաքանակն ու ժամկետներըՀայաստանում 100 տարեկան անձինք միանվագ 1 մլն դրամ կստանան
Հայաստան

Պետք է օրենքով արգելվեն եկեղեցու տարածքում բողոքի ցույցերն ու պատարագների խոչընդոտումը

Պետք է օրենքով արգելվի եկեղեցու տարածքում բողոքի ցույցերն ու պատարագների խոչընդոտումը: Այս մասին հայտարարություն է տարածել ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Հայտարարությունում ասվում է.

«Հարգելի հայրենակիցներ, քաղաքական ակտիվ թոհուբոհի մեջ այսօր խոսելու եմ շատ ավելի կարեւոր խնդրի մասին: Իմ քաղաքական գործունեության ողջ ընթացքում եւ երեկ, եւ այսօր կարեւորել եմ մեր երկրի ազգային ու հոգեւոր նկարագրի եւ արժեհամակարգի պահպանման անհրաժեշտությունը՝ արձանագրելով հատկապես վերջին ժամանակներում հրապարակ նետված այն բացահայտ մարտահրավերները, որոնք ուղղակի հարվածում են Հայաստանի հանրապետության ազգային անվտանգությանը:

Մասնավորապես վերջին ժամանակներում ի հայտ են եկել գործիչներ, որոնք հրապարակային փորձում են ներմուծել արժեքներ՝ վտանգելով մեր ազգային նկարագիրը, քրիստոնեական արժեքները:

Մեր պատմության վերջին 2000 տարվա ընթացքում հայ ժողովրդի հոգեւոր, ազգային եւ բարոյական արժեհամակարգի կերտման եւ պահպանման գործընթացում անուրանալի է Հայ Առաքելական եկեղեցու դերը : Վերջին շրջանում հայտնի քաղաքական փոփոխությունների արդյունքում ստեղծվեց մի իրավիճակ, որի հետեւանքով ոմանց կողմից հարցականի տակ է դրվում Հայոց եկեղեցու բացառիկ առաքելությունը:

Հարկ եմ համարում հիշեցնել, որ ՀՀ Սահմանադրությամբ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյաց Առաքելական Սուրբ եկեղեցու`որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգեւոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման եւ ազգային ինքնության պահպանման գործում: Ավելին, Հայաստանի Հանրապետության եւ Հայաստանյաց Առաքելական Սուրբ եկեղեցու հարաբերությունները կարող են կարգավորվել օրենքով: Սահմանադրության համատեքստում հանրային իշխանությունը` որպես ՀՀ Սահմանադրության նորմերի կիրառման հիմնական երաշխավոր, պետք է կրի որոշակի պոզիտիվ պարտականություններ սահմանադրական եւ ազգային-հոգեւոր ինստիտուտի կարգավիճակ ունեցող Հայոց եկեղեցու անվտանգության եւ Սահմանադրությամբ նախատեսված դերի եւ գործառույթների բնականոն իրացման եւ ապահովման համար:

Վերջին շրջանում մեր եկեղեցու դեմ որոշ խմբերի կողմից սանձազերծած գործողությունները վտանգում են եկեղեցու սոցիալական եւ ազգային-հոգեւոր բացառիկ կարգավիճակը եւ պարունակում եկեղեցու նկատմամբ բացասական վերաբերմունք ձեւավորելու ներուժ: Միեւնույն ժամանակ, պետք է ընդգծել, որ ստեղծված իրավիճակին իշխանության հանձնառությունները գերազանցապես կրում են պասիվ բնույթ:

Մինչդեռ իր հոգեւոր եւ ազգային իրավասության շրջանակներում Հայոց եկեղեցու բնականոն եւ անվտանգ գործունեության ապահովման հարցում պետության դերակատարման հարցը մնացել է բաց: Նման իրավիճակը պարարտ հող է ստեղծում եկեղեցու անվտանգության եւ հանրային կարգավիճակի նկատմամբ ոտնձգությունների համար`վկայակոչելով խոսքի, հավաքների եւ խղճի ազատության իրավունքները:

Հաշվի առնելով այս ամենը` գործընկերներիս հետ որոշել եմ հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ «Հավաքների մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ «Վարչական իրավախապտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթում փոփոխություններ իրականացնել:

Ըստ այդմ, առաջարկում եմ օրենքում հստակորեն սահմանել, որ Հայոց եկեղեցուն պատկանող պաշտամունքային շինություններում եւ դրանց հարող տարածքում արգելվում է կազմակերպել եւ անցկացնել եկեղեցու եւ նրա ծիսակարգի կամ դավանաբանության դեմ հավաքներ: Ավելին, օրենքով տուգանք սահմանել, ինչպես վերոնշյալ հավաքների անցկացման համար, այնպես էլ նրանց նկատմամբ , ովքեր կիրականացնեն եկեղեցու, նրա ծիսակարգի, հոգեւոր ներկայացուցիչների նկատմամբ ծաղրական կամ վիրավորական գործողություններ` ներառյալ եկեղեցական պատարագների եւ այլ ծեսերի ընթացքը խոչընդոտելը:

Հատուկ մարդու իրավունքների պաշտպանության «մարտիկների» համար նշեմ, որ առաջարկվող փոփոխությունները համահունչ են միջազգային պրակտիկային: Նման համաձայնագիր կա Սուրբ Աթոռի եւ Իտալիայի միջեւ, որի համաձայն՝ կաթոլիկ եկեղեցու դեմ ցանկացած ոտնձգություն պատժելի է եւ Իտալիայի կառավարությունը իրավասու է միջամտել եւ պատասխանատվության ենթարկել իրավախախտներին, ինչպես նաեւ համապատասխանաբար ուղղափառ եւ կաթոլիկ եկեղեցիների հանրային հեղինակությունը նսեմացնող եւ հավատացյալների կրոնական զգացմունքները վիրավորող արարքների համար բավականին խիստ իրավական կառուցակարգեր են գործում թե Ռուսաստանում եւ թե Եվրամիության անդամ Լեհաստանում:

Համոզված եմ, որ այս փաթեթի ընդունման դեպքում Հայոց Սուրբ եկեղեցին եւ նրա միջոցով մեզ փոխանցված քրիստոնեական, ազգային-ավանդական արժեհամակարգը պաշտպանված կլինի»: