Նիկոլ Փաշինյանը շեղեց քարոզարշավի ընթացքը
Երեւանի քաղաքապետի ՀՅԴ-ական թեկնածու Միքայել Մանուկյանն այսօր՝ սեպտեմբերի 23-ին, քվեարկեց հանուն բարեկեցիկ ու կանաչապատ Երեւանի ու հանուն մայրաքաղաքի միասնականության եւ համերաշխության:
Քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում Միքայել Մանուկյանը քարոզարշավի ընթացքը բավարար գնահատեց. «Մի քիչ քաղաքականացվեց ընտրությունը եւ ավելի գնաց դեպի համապետական կամ վարչապետին սատարելու։ Վարչապետի մասնակցությունը մի քիչ իր ուղղությունից, իրական քաղաքապետական եւ ավագանու ընտրություններից շեղեց ընթացքը։ Վարչապետը խնդիր դրեց, որ դա իր վստահության քվեն է»:
Հարցին, թե բնական չէ՞, որ ընտրությունները քաղաքական են, ՀՅԴ թեկնածուն արձագանքեց. «Բնական է՝ քաղաքական են, բայց մեկ թեկնածուի կողմից, եթե խոսում ենք, որ վարչական լծակներ չպիտի օգտագործվեն, արդյոք վարչական լծակի օգտագործում չէ վարչապետի այդ մաշտաբի մասնակցությունը ընտրությանը»:
Հարցին՝ ձեր թիմի նկատմամբ որեւէ ճնշում, հակաքարոզչություն եղե՞լ է, Մ.Մանուկյանը պատասխանեց. «Ոչ, թիրախավորումներ եղել են ի սկզբանե դեպի մեզ, բայց ում կողմից, որ քաղաքական ուժի կողմից, հայտնի չէ»: Նա օրինակ բերեց, որ, երբ հայտնի է դարձել, որ ՀՅԴ թեկնածուն ինքն է, ինչ-որ պատմություններ են հիշել, որ իր հետ ընդհանրապես կապ չուներ, մի պահ ասացին, որ ինքն ընտրապայքարից դուրս է եկել։
Նա անդրադարձավ նաեւ նախօրեին ԲՀԿ Աջափնյակի շտաբում տեղի ունեցած խուզարկությանը՝ նշելով. «Ըստ հավաստի լուրերի ոստիկանությունը չի կարող այդպիսի գործողություններ կատարել: Մի քիչ ավելի պրոֆեսիոնալ պետք է լինի: վերջիվերջո, կուսակցության գրասենյակ է, 80 հոգով շրջապատել, հետո ասել՝ ոչինչ չգտանք»:
Հիշեցնենք, որ այսօր՝ սեպտեմբերի 23-ին, ընթանում են Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունները, որոնք կտեւեն մինչեւ երեկոյան 20.00-ն: Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցում է 12 քաղաքական կուսակցություն ու դաշինք:
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում