Նախարարները դիմել են վարչապետին՝ նոր կառույց ստեղծելու խնդրանքով
«Փաստ» թերթը գրում է. «Արդեն չորս ամիս է՝ նախարարությունները փաստացի իրենց գործունեությանը զուգահեռ պարտադրված են ուսումնասիրել եւ բացահայտել իրենց ոլորտներում, նախարարություններում ու ՊՈԱԿ–ներում կոռուպցիոն սխեմաներն ու բացահայտումներ անել:
Արդյունքում, այս գործի վրա ծախսվում է մարդկային մեծաքանակ ռեսուրս ու էներգիա, ինչի հետեւանքով նախարարությունների բուն գործառույթները հաճախ տուժում են կամ իրականացվում գերմարդկային ճիգերի շնորհիվ:
Ավելին, այդ գործընթացը ոչ միայն բավական աշխատատար է, քանզի այդքան էլ հեշտ չէ միանգամից որեւէ փաստաթղթի նայելով՝ եզրակացություններ անել, այլեւ խիստ մասնագիտական ուսումնասիրության անհրաժեշտություն կա:
Հաշվի առնելով այդ բացահայտումների կարեւորությունը, մեր ունեցած տեղեկություններով, մի քանի նախարարներ դիմել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ստեղծել առանձին մարմին, ուր ներգրավված կլինեն տարբեր ոլորտների մասնագետներ, իրավաբաններ ու հատկապես ֆինանսիստներ:
Այս մարմինը կզբաղվի պետական կառույցներում կոռուպցիոն դրսեւորումների բացահայտմամբ. ընդ որում, խոսքը ոչ միայն նախկին ժամանակաշրջանի մասին է, այլեւ ապագա հնարավոր ռիսկերը ի հայտ բերելու եւ կանխելու:
Իսկ ահա նախարարություններն իրենց ռեսուրսներն ու ջանքերը կներդնեն իրենց հիմնական առաքելության իրականացման գործում: Թե ինչ որոշում է այս առումով կայացրել Նիկոլ Փաշինյանը, մեր աղբյուրները դեռեւս տեղյակ չեն»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում