Նաիրա Զոհրաբյանն առաջարկում է «քաղտեխնոլոգ, ռեպետիտոր եւ հոգեբան» վարձել Հայկ Մարությանի համար
Չեմ կարծում, որ պետք է առաջնորդվել քինախնդրությամբ. իրավական դաշտում իրենց ենթարկելու եմ պատասխանատվության, միջազգային կառույցները արձագանքելու են, ինչ վերաբերում է խորհրդարանական արտահերթ ընտրություններին, ես սա բացարձակապես չեմ կապում իրենց անբարո վարքագծի հետ, եթե մենք գտնենք, որ պետք է կողմ քվեարկել, որպեսզի խորհրդարանը ինքնալուծարվի, մենք կքվեարկենք, իհարկե, կողմ։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 20–ին, ասաց քաղաքապետի ԲՀԿ թեկնածու Նաիրա Զոհրաբյանը՝ քարոզարշավի ժամանակ՝ լրագրողների հետ զրույցում։
Նա հայտարարեց, որ իրենց որոշումը լինելու է իրե՛նց որոշումը, պայմանավորված չի լինելու ինչ–որ մեկի ճնշմամբ, այլ հիմնված է լինելու ժողովրդի շահի վրա. «Ինչպես իրենք են ասում ՝ կբերենք, կնշենք... ո՛չ, չեք կարող»։
«Հերիք է շանտաժ անեն ժողովրդով։ Մենք նման հարց չենք քննարկել, քանի որ ԱԺ–ում նման նախագիծ չկա։ Քաղաքականության մեջ «Կիկոսի մահը» ինձ համար նախընտրելի ժանր չէ»,–ասաց Զոհրաբյանը։
Անդրադառնալով «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածուի հետ բանավեճին, նա ասաց, որ մեղմացնում է պայմանները. «Ասում եմ՝ օրակարգը ընտրեք դուք, տեղը ընտրեք դուք. Բանավեճ՝ ուղիղ եթերում, որ երեւանցին տեսնի, թե Նիկոլ Փաշինյանի թիկունքում թաքնված անձը ինչպիսի քաղաքապետ կլինի»։
Նաիրա Զոհրաբյանն առաջարկեց «քաղտեխնոլոգ , ռեպետիտոր եւ հոգեբան» վարձել Հայկ Մարությանի համար այն ռեսուրսներով, որն ուղղում են իր, Արամ Սարգսյանի, Արտակ Զեյնալյանի եւ Էդմոն Մարուքյանի հանդեպ «ատելության քարոզին»։
«Հայկ Մարությանը միակ թեկնածուն էր, ով ասաց, որ «մեր դեմ խաղ չկա», Հայկ Մարությանը միակ թեկնածուն էր, ով ասաց՝ մենք սև ենք, մյուսները՝ սպիտակ, իր քաղաքական թիմը միակն է, որ ասում է՝ գալու ենք, ջախջախելու ենք, հաղթելու ենք, ուստի բանավիճելու օրակարգ ես ունեմ բացառապես և միայն «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածուի հետ»,–հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը։
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում