ՀՀ կառավարությունը ռուսական կողմի հետ գազի գնի շուրջ դեռևս բանակցություններ չի վարում
Հայաստանի և Ռուսաստանի միջև գազի նոր սակագնի շուրջ բանակցությունները դեռևս չեն սկսվել: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը:
«Այս պահին ոչինչ չունեմ ասելու, որոշված չէ, թե երբ ենք սկսելու բանակցությունները: Երբ կլինի համապատասխան հանձնարարական՝ կշարունակենք քննարկումները: Դեռևս որոշված չէ, թե երբ կսկսենք դրանք»,- ասաց նախարարը:
Հարցին, թե կառավարությունն, արդյոք, մտադի՞ր է գազի այլընտրանքային տարբերակ դիտարկել, այդ թվում Իրանից՝ նախարարը պատասխանեց. «Մտադիր ենք ցանկացած տարբերակ փորձելու, կոնկրետ առաջարկներ մինչև այժմ չունենք: Ձևավորված ընթացքով գազի պայմանագրի վերաբերյալ ռուսական կողմից առաքումն ունենք: Երբ այդ թեմայով անհրաժեշտություն առաջանա, նոր կաշխատենք»:
Ռուսաստանը Հայաստանին սահմանին գազը մատակարարում է 1000 խմ-ն 150 դոլարով, գազի գնի մասին պայմանագիրն ավարտվում է 2018 թվականի վերջին:


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում