Փոխառություններ, ավելի քան 30 հազար ԱՄՆ դոլար. երեք երկրում դեսպանի ունեցվածքը
«Փաստ» թերթը գրում է. «Հնդկաստանում, Շրի Լանկայում եւ Նեպալում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Մարտիրոսյանի դրամական միջոցները 2017թ. սկզբում կազմել են 15 000 ԱՄՆ դոլար: 2017թ. վերջում նրա դրամական միջոցներն ավելացել են՝ կազմելով 19 000 ԱՄՆ դոլար: Այս մասին տեղեկանում ենք Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում հրապարակված նրա՝ 2017թ. տարեկան հայտարարագրից, որը ներկայացրել է 2018թ. ապրիլի 4–ին, երբ դեռ միայն Հնդկաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանն էր:
Նշենք, որ այս տարվա օգոստոսին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Արմեն Մարտիրոսյանը համատեղության կարգով նշանակվեց Շրի Լանկայում Հայաստանի դեսպան: Նախագահի մեկ այլ հրամանագրով Արմեն Մարտիրոսյանը համատեղության կարգով նշանակվեց նաեւ Նեպալում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան:
Պաշտոնատար անձի հարկային տարում հանձնած կամ վերադարձած փոխառությունները բաժնից տեղեկանում ենք, որ փոխառության չափը կազմել է 40 000 եւ 21 000 ԱՄՆ դոլար:
Արմեն Մարտիրոսյանի եկամուտները գոյացել են աշխատավարձից՝ կազմելով 31 480 ԱՄՆ դոլար: Իսկ տրված փոխառությունների (վարկերի) դիմաց ստացված տոկոսը եւ այլ հատուցումը բաժնից տեղեկանում ենք նրա՝ 576 000 ՀՀ դրամ եկամուտի մասին»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում