«Նու պագադի, զայեց», ես չեմ լռելու. Ուղիղ հարված հեղափոխության թիկունքին
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ կառավարությունը ձեռնամուխ է եղել բուհերի խորհուրդների ֆունդամենտալ փոփոխությանը։
Հիշեցնենք, որ առայժմ խորհուրդներում դեռ հանրապետականներ են եւ նախկին պաշտոնյաներ։ Եթե գնում ենք դեպի արտահերթ ԱԺ ընտրություններ, տակտիկական կոպիտ սխալ կլինի բուհերը թողնել ՀՀԿ-ի ազդեցության դաշտում։
Եվ չնայած այսօրվա իշխանություններն ընդդիմություն եղած ժամանակ քարը քարին չէին թողնում՝ բողոքելով կրթական համակարգի կուսակցականացումից, կարծես թե որոշել են՝ Մանկավարժական համալսարանի խորհրդի նախագահ կարգել սոցապնախարար Մանե Թանդիլյանին, որն այդ բուհի շրջանավարտ է՝ փոխարինելով Գալուստ Սահակյանին, Բժշկական համալսարանի խորհրդի նախագահ՝ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին՝ Արմեն Աշոտյանի փոխարեն։
Շիրակի համալսարանի խորհրդի նախագահ է դարձել Լեւոն Բարսեղյանը։ Առ այս պահը որոշված չէ, թե ով է ԵՊՀ-ի խորհրդի նախագահի պաշտոնում փոխարինելու Սերժ Սարգսյանին։
«Բուհերի կառավարման խորհուրդները պետք է վերանայվեն, բայց եթե նախկինները փոխարինվեցին ներկա իշխանությունների ներկայացուցիչներով, ապա՝ «նու պագադի, զայեց»․ դա ուղիղ հարված է հեղափոխության թիկունքին, ու թե այդպես եղավ, մենք մեր քայլերն անպայման անելու ենք, իսկ ես չեմ լռելու»,- մեզ հետ զրույցում ասաց «Ելք» դաշինքի Երեւանի ավագանու անդամ, այդ խնդրի դեմ մշտապես պայքարած Անահիտ Բախշյանը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում