Առողջապահության նախարարի հայրը վիրավորել է Ամուլսարի խնդիրներով զբաղվող փորձագետներին
Ամուլսարի ծրագրի շուրջ լսումների ընթացքում տեղի ունեցած տհաճ միջադեպը շարունակություն է ունեցել։ Բնապահպանների, փորձագետների եւ տարբեր հաստատությունների ներկայացուցիչների մասնակցությամբ լսումները սեպտեմբերի 14-ին կազմակերպվել էին ԵՊՀ-ում։Միջոցառման ընթացքում մասնակիցներից մեկը՝ Գեւորգ Թորոսյանը, հրապարակայնորեն վիրավորել է հավաքվածներին, ինչից հետո արագ հեռացել է։ Դրան հետեւել են բնապահպանների եւ փորձագետների հասցեին վիրավորանքները Facebook-յան այն խմբերից մեկի կողմից, որոնց հետ Թորոսյանը «կիսվել» էր սոցանցի իր էջում։
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում «Թռչնասերների կենտրոն» ԲԸ-ը ղեկավար Սիլվա Արամյանն ասաց, որ Թորոսյանը առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հայրն է եւ պաշտոն է զբաղեցնում Ընդերքի գործակալությունում։
Նրա խոսքերով՝ ԵՊՀ-ում քննարկումների ժամանակ Գեւորգ Թորոսյանը հայտարարում էր, որ փորձագետները անհիմն տվյալներ են հաղորդում, եւ իրականում նրանք ոչ մի հստակ տեղեկատվություն չունեն ոչ Ամուլսարի շրջանում սողանքների, ոչ ջրային պաշարների վրա հանքավայրի ազդեցության վերաբերյալ։ Այնուհետեւ նա անցել է անձնական վիրավորանքների՝ մի քանի հայտնի փորձագետների, այդ թվում՝ ԵՊՀ աշխարհագրության եւ երկրաբանության ֆակուլտետի դեկան Մարատ Գրիգորյանին, անվանելով ժամկետանց մասնագետներ։ Այս կապակցությամբ նա նաեւ չի զլացել նկատել, թե պատահական չէ, որ կառավարությունը Ամուլսարի հանքավայրի ռիսկերի գնահատման համար արտասահմանյան փորձագետներ է հրավիրում։
«Փոխվարչապետի օգնական Տիգրան Ավինյանը, ով ներկա էր միջոցառմանը, դրան ի պատասխան ասաց, որ նրա խոսքերը չեն համապատասխանում Կառավարության դիրքորոշմանը։ Այդ խոսքերից հետո Գեւորգ Թորոսյանը արագ լքեց դահլիճը»,- ասաց Արամյանը։
Սակայն Գեւորգ Թորոսյանը սրանով չի բավարարվել եւ իր ֆեյսբուքյան էջում այս թեմայով «կիսվել» է FaceTube կոչվող ինչ-որ խմբի հետ, որի անդամները քննարկման մասնակիցներին անվանել են «չկայացած մասնագետների խումբ», «ինքնակոչ փորձագետներ», կիսագրագետներ, որոնց «վարչապետն արդեն նետել է աղբամանը»։
Արամյանի խոսքերով՝ մասնակիցներից մի քանիսը նամակ են ուղարկել Կառավարություն՝ պահանջելով հստակեցնել իրավիճակը եւ պարզաբանել, թե ինչ հիմքերով է Գեւորգ Թորոսյանը գնահատականներ տալիս Կառավարության անունից։


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում