Խուզարկությունը կապված է այն հանգամանքի հետ, որ դեմ ենք ԼԳԲՏ քարոզին
«Քրիստոնեական արժեհամակարգի և ավանդական ընտանիքի պաշտպանություն» նախաձեռնության անդամներ Հայկ Նահապետյանն ու Հայկ Այվազյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը մանրամասներ են ներկայացրել իրենց մոտ տեղի ունեցած խուզարկությունից։ Նրանք տեղեկացրել են, որ իրենց մոտից առգրավել են բոլոր համակարգիչները՝ անգամ անձնականները, կրիչներ և հեռախոսներ, տեսանկարահանող սարքեր:
«Սեպտեմբերի 17-ի առավոտյան մեզ մոտ խուզարկություն է եղել։ Խուզարկության հիմքերում գրված էր, որ ես և Հայկ Այվազյանը, հնարավոր է՝ այդ գաղտնալսում իրականացնողներն ենք։ Երկու տարուց ավելի է՝ մեր գրասենյակը կա, մեր գրասենյակի հետ կապված որևիցե գաղտնիություն չկար։ Մենք ժպիտով ենք վերաբերվում այդ հայտարարությանը, իրականության հետ որևէ աղերս չունեցող գնահատականին»,- նշել է Հայկ Նահապետյանը։
Խուզարկություն եղել է նաև Հայկ Այվազյանի տանը, որտեղ բացի գաղտնալսող սարքերից, փնտրել են նաև թմրանյութեր և զենք, սակայն ոչինչ չի հայտնաբերվել:
Ավելացնենք նաև, որ նախաձեռնության անդամները խուզարկությունը կապում են իրենց գործունեության հետ, մասնավորապես՝ այն հանգամանքի հետ, որ իրենք դեմ են ԼԳԲՏ քարոզին:


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում